Թուրքիան առաջիկա տասը տարիների համար համաշխարհային վտանգ է ներկայացնում․ պետք է նրա հետ բանակցել՝ միշտ հիշելով դա․ Բագրատ Էստուկյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

30 տարի առաջ պետք է սկսվեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ այն, ինչ 30 տարի առաջ Թուրքիան ձախողել է, հիմա իր իսկ ցանկությամբ է սկսել։

«Երկու հարևան երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայությունն արդեն անհրաժեշտություն է քաղաքակիրթ աշխարհի համար»,- հավելեց նա։

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ 30 տարի առաջ էլ մենք պատրաստ էինք այս քայլին գնալ, սակայն Թուրքիան է, որ մերժել է։

«Արցախյան հակամարտության այս փուլը Թուրքիան հարմար համարեց այս գործընթացի համար։ Դա դրական զարգացում է»,- նշեց նա։

Հիմա, ըստ Էստուկյանի, կարևոր է, թե կողմերը ինչ հիմքերի վրա են բանակցությունները սկսելու։

Պոլսահայ խմբագիը մատնանշեց, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայմանը ղարաբաղյան հիմնախնդիրն էր․ պահանջում էր, որ Հայաստանը «վերադարձնի» Ադրբեջանին յոթ տարածքները։ Հիմա պատերազմի արդյունքում այս խնդիրը վերացել է․ Թուրքիան այլևս պատճառաբանություն չունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը խափանելու։

«Հիմա բանակցություններում նախապայմաններ չկան, բայց չգիտենք, թե ընթացքում ինչ զարգացումներ կլինեն։ Հետևաբար, Հայաստանը պետք է զգույշ լինի»,- նկատեց նա։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված էլ, ըստ Էստուկյանի, Թուրքիան ոչինչ չի կարող Հայաստանից պահանջել, որովհետև դա կախված է այլ երկրների դիրքորոշումից։

«Ցեղասպանությունը պատմական փաստ է, և Թուրքիան այն ուրանալու լծակները հետզհետե կորցնում է։ Բայց մյուս կողմից՝ մենք մեր երկրի շահերը չենք կարող կապել Թուրքիայի սայթաքման հետ։ Մենք այս 30 տարվա ընթացքում նման քաղաքականություն վարեցինք․ Թուրքիայի սայթաքումը մեզ համար նպաստավոր էինք համարում։ Ո՛չ, այդպիսի բան չկա։ Մենք մեր երկրի վերելքի մասին պիտի մտածեինք, այլ ոչ թե ուրիշ երկրի սայթաքելու»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ պատմությունն է դատապարտել մեզ Թուրքիայի հետ հարևան երկիր լինելուն։

«Այո՛, մենք մեր արժեքներն ունենք, մեր հետ պատահածը մեր կաշվի վրա մինչ օրս զգացող ժողովուրդ ենք, և այդ ամենը չենք կարող ուրանալ։ Դրանով հանդերձ, սակայն, չենք կարող ասել, որ մեր կյանքի նպատակը Ցեղասպանության ճանաչումն է։ Այդպես չի կարելի»,- ասաց նա։

Բագրատ Էստուկյանը նաև չհամաձայնեց կարծիքների հետ, որ պատերազմում պարտված Երևանը թույլ դիրքերից է Անկարայի հետ բանակցություններում հանդես գալու։ Ըստ նրա՝ պատերազմում պարտված լինելը Հայաստանին հավելյալ զոհողություններ անելու պարտադրանքի առջև չի կանգնեցնում։

«Ընդհակառակը, դա մի այլ խնդիր էր, որտեղ մենք էլ ունեինք մեր սխալները։ Կարելի էր այս խնդիրները բանակցությունների միջոցով լուծել, սակայն մենք շատ տարվեցինք պատմության մեջ առաջին անգամ ունեցած մեր հաղթանակով և սխալ՝ չզիջողի ճանապարհն ընտրեցինք»,- նկատեց նա։

Պոլսահայ խմբագիրը, այնուամենայնիվ, նշեց, որ պետք է բոլոր դեպքերում չմոռանալ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության մասին։

«Թուրքիան առաջիկա տասը տարիների համար համաշխարհային վտանգ է ներկայացնում։ Պետք է նրան հետ բանակցել՝ միշտ հիշելով դա։ Պետք է բարյացակամ լինենք, բայց չտարվենք որևէ խոստումով։ Պետք է զգույշ լինել, միշտ արթուն և զգոն մեր շահերի նկատմամբ»,- եզրափակեց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան