Պետք էր դատական իշխանության «պորտալարը» կտրել նախագահական ինստիտուտից. Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
Բոլորը

«Փորձել դատական իշխանության խնդիրները և վիճակը դիտարկել միայն սահմանադրական կարգավորումների շրջանակում, իմ համոզմամբ տեղին է, բայց ամբողջական չէ՝ զուտ դատական իշխանության մասով»,- «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Պետք էր դատական իշխանության «պորտալարը» կտրել նախագահական ինստիտուտից»,- ընդգծեց Սաքունցը:

Նրա դիտարկմամբ՝ սահմանադրությունների փոփոխությունները չեն հանգեցրել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության:

«Պետք է փորձել հասկանալ, թե որտեղ է խնդիրը՝ դատական իշխանության մե՞ջ է, թե՞ իշխանության այլ ճյուղերի ու դատական իշխանության փոխհարաբերությունների: Մի բան, սակայն, հստակ է, որ անկախ սահմանադրական փոփոխություններից՝ 1995թ, 2005թ, 2015թ, անփոփոխ է մնացել գործադիր իշխանության գերակա դերը՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ: Սա որոշիչ նշանակություն ունի: Անկախ նրանից Հայաստանում գործադիր իշխանության ղեկավարը ՀՀ նախագահն է, կիսանախագահը կամ վարչապետը, արդյունավետ զսպման մեխանիզմներ օրենսդիր իշխանության կողմից գործադիրի նկատմամբ չեն եղել»,- նշեց Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: