Հիվանդ երեխաներ, բերման ենթարկվածներ․ բերձորցի 14 ընտանիք պայքարում է էլեկտրաէներգիա ունենալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բերձորցի 14 ընտանիք, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ բնակվում է Նորքի բարձունքում գտնվող նախկին մանկական առողջարանային կիսախարխուլ շենքում, անելանելի վիճակում է հայտնվել։ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Հայաստան տեղափոխված այս ընտանիքները շուրջ մեկ տարի առանց էլեկտրաէներգիայի են ապրել՝ ունենալով միայն բենզինով աշխատող փոքր գեներատոր, որն օրվա մեջ միայն մի քանի ժամ էր լույս ապահովում։

Ամիսներ առաջ դիմել են Հայաստանի էլեկտրական ցանցեր՝ իրենց բաժանորդ դարձնելու, էլեկտրաէներգիայով ապահովելու խնդրանքով, բայց պատասխան չունեն։ Շարժիչի փչանալուց և ՀԷՑ-ից ուշացող պատասխանի պատճառով որոշել են խնդիրն ինքնուրույն լուծել, մոտակա ճանապարհով անցնող հոսանքից մալուխներով հոսանք են բերել մինչև շենք։

Այստեղ ժամանած ոստիկանությունն առավոտյան երկու հոգու բերման է ենթարկել, երկու օր առաջ էլ նույն իրավիճակն էր՝ էլի բերման ենթարկվածներ, էլի ոստիկանություն ու չլուծվող էլեկտրաէներգիայի խնդիր, պատմում են բնակիչները։

Այսօր էլ, ոստիկանության հեռանալուց հետո, լույսերը կրկին միացրեցին ինքնուրույն։ Ասում են՝ այլ տարբերակ չունեն։ Կիսախարխուլ այս շենքում 24 անչափահաս երեխա է բնակվում։ Երեխաները ցրտից ու խոնավությունից անընդհատ հիվանդանում են, Factor TV-ի նկարահանման պահին էլ երկու փոքրիկներ բարձր ջերմությամբ քնած էին։

Այս բնակիչներին կացարան են առաջարկել Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում, սակայն պայմանները, մեղմ ասած, հարմար չէին, ասում են՝ մանկահասակ երեխաների հետ այնտեղ ապրել չէին կարող․ պայմանները շատ ավելի վատ էին, քան այստեղ, որտեղ մի սենյակից մյուսը վախով են գնում-գալիս։

Տիկին Ռուզաննան այստեղ ամուսնու հետ է ապրում։ Երկու աղջիկներն ու մեծ տղան ամուսնացած են, առանձին են բնակվում, փոքր որդին կամավոր է՝ սահմանն է պահում։ Բերձորի իրենց տնից շատ բան չեն կարողացել բերել իրենց հետ՝ միայն պահարանը, մի քանի պահածո ու երկու ձեռք անկողին։

Թոքային հիվանդություններով երեխաների համար նախատեսված նախկին առողջարանային այս համալիրում նույնիսկ դուռ ու լուսամուտ չի եղել։ Հարմարվել են, հարմարեցրել իրենց ու ապրում են։ Կառավարությունից խոստացել են, որ իրենց այստեղից չեն հանի՝ մինչև բնակարանի հարցը լուծվի։ Թեպետ շենքը պետգույքի կառավարման կոմիտեին է հանձնված, այն աճուրդի է հանված և հնարավոր է՝ վաճառվի, ասում են բնակիչները։

Անահիտի ամուսինն է այս շենքը հայտնաբերել ու իրենք էլ 5 երեխաների հետ այստեղ առաջին տեղափոխվողներից են եղել։ Այստեղ էլ կարողացել են սենյակներին տան տեսք տալ նվիրատվությունների ու մի քանի՝ Բերձորի իրենց տնից բերած իրերի շնորհիվ։ Անահիտի ամուսինն էլ 10 օրը մեկ Բերձոր է գնում, փրկարար ծառայությունում է աշխատում, Շուշիի 3 գյուղերի անվտանգությունն են հսկում։ Հարցին՝ Բերձոր չե՞ն ուզում վերադառնալ՝ կտրուկ են պատասխանում․ կվերադառնան, եթե Բերձորը նախկինը լինի, իրենց անվտանգությունն էլ՝ ապահովված։

Թե ինչպե՞ս է էլեկտրաէներգիայի հարցը լուծվելու, չգիտեն։ Այսօր Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ մեզ էլ չհաջողվեց կապ հաստատել․ հեռախոսահամարները չէին պատասխանում։ Բայց քանի որ էներգալարերն ինքնակամ կրկին միացրել են, այստեղ ոստիկաններին էլի են սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան