Սահմանամերձ գյուղերին տրվող սուբվենցիայի չափը կավելանա. Գնել Սանոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Տարեցտարի տարբեր քննարկումների արդյունքում անընդհատ փոփոխություններ ենք անում: Այս տարի մոտ 10 փոփոխություն ենք առանձնացրել՝ նպատակ ունենալով բարելավել ծրագրերը: Նախորդ տարիներին կային սահմանամերձ համայնքներ, բարձրլեռնային համայնքներ՝ նույն տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել և Կառավարության կողմից տրվող աջակցության չափը մեծացնել:

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին՝ հաշվի առնելով Կառավարության մտադրությունը՝ համայնքներում մանկապարտեզների կառուցմանը տեմպ տալու, այստեղ Կառավարության աջակցությունը մեծացնելու: Տոկոսադրույքները հստակ փոխվել են: Մինիմում շեմը սահմանվել է 70 տոկոս, անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորության, իսկ բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ մինչև 80  տոկոս»,- նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ  համայնքներին աջակցություն կցուցաբերվի նաև ապաստարանների կառուցման կամ նորոգման համար;

Նրա խոսքով՝ համայնքները կառավարությանը հիմնականում դիմում են ոռոգման և խմելու ջրի համակարգերի, ինչպես նաև ասֆալտապատման ծրագրերի հարցով. այս ուղղություններով ևս աջակցության տոկոսը բարձրացել է:

Մանրամասները՝ տեսանյութում: