«911»-ով 2021 թվականին 1 մլն 443 հազար 236 զանգ է գրանցվել. ԱԻՆ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

2021 թվականին 911 հեռախոսահամարով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում գրանցվել է 1 մլն 443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588 հրդեհի, 4.647 ճանապարհատրանպորտային պատահարի, 7.781 կենցաղային, 1.279 կեղծ ահազանգ և այլն. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2021 թվականի գործունեության ամփոփումը՝ ահազանգերի սպասարկման և արձագանքման, անձնակազմի մասնագիտական որակների և կարողությունների զարգացման, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային համագործակցության և այլ ուղղություններով ներկայացրել է ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը: Նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Զեկույցի համաձայն՝ արդիականացվել են հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթներին վերաբերող երկրատեղեկատվական, օդերևութաբանական, աշխարհագրական, կադաստրային շտեմարանները, մշտադիտարկվել են ՀՀ ջրամբարներն՝ ըստ լցվածության: Կազմվել է դրանց վիճակն արտացոլող դիագրամային պատկեր և սահմանված կարգով ու պարբերականությամբ տրամադրվել շահագրգիռ ստորաբաժանումներին: Արդիականացվել է «Ինտերակտիվ» ծրագրային փաթեթը. նախատեսված շտեմարանները համալրվել են համապատասխան տեղեկատվությամբ, իսկ «Google Earth» քարտեզագրական համակարգ ներմուծված 2021 թվականի ընթացքում գրանցված դեպքերն ու պատահարները, ինչպես նաև դրանց վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը հարմարեցվել է ArcGIS համակարգին: 2021թ.-ին ՃԿԱԿ-ի 70 ծառայող ստացել է փրկարարի որակավորում։

Ամփոփիչ նիստում ներկայացվել է նաև Բժշկական ապահովման վարչության 2021թ. կատարած աշխատանքները: Ըստ ԲԱՎ պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի ներկայացրած հաշվետվության՝ մեկ տարվա ընթացքում վարչություն է դիմել 2319 մարդ: 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 3909 քաղաքացու: Վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է 108 ահազանգի: Բուժվարչությունն այս տարի համալրվել է 3 շտապօգնության մեքենաներով և ընդհանուր քանակը դարձել է 8: Բոլորը մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Նշվել է, որ 2022թ.-ին ծրագրվում է մարզերում բուժապահովման ստորաբաժանումներ հիմնել: Նոր սարքավորումներ են ձեռք բերվել ատամնաբուժական սենյակի և լաբորատորիայի համար:

Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը: Վերապատրաստվող բժշկական թիմը համապատասխան որակավորում կստանա 2023թ.-ին: