Պարգևատրվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տասը լավագույն մարզիկները

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Այսօր տեղի ունեցավ 2021 թվականին մարզական ձեռքբերումների արդյունքում ձևավորված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տասը լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը. տեղեկացնում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից:

Մեր գործընկեր Տոտոգեյմինգ ընկերության կողմից սահմանված դրամական պարգևներին արժանացան՝

1․ ՀՖԿՍՊԻ 3–րդ կուրսի ուսանող, 2021թ․ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի  առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը` 750.000 ՀՀ դրամ,

2․ ՀՖԿՍՊԻ 3–րդ կուրսի ուսանող, 2021թ․ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը՝ 500.000 ՀՀ դրամ,

3․ ՀՖԿՍՊԻ մագիստրանտ, 2021թ․ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը՝ 250.000 ՀՀ դրամ,

4․ ՀՖԿՍՊԻ 1–ին կուրսի ուսանող, 2021թ․ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Լիանա Գյուրջյանը՝ 100.000 ՀՀ դրամ,

5․ ՀՖԿՍՊԻ մագիստրանտ, հունահռոմեական ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը՝ 100.000 ՀՀ դրամ,

6․ ՀՖԿՍՊԻ 3–րդ կուրսի ուսանող, 2021թ․հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյանը՝ 100.000 ՀՀ դրամ, 

7․ ՀՖԿՍՊԻ 2–րդ կուրսի ուսանող, 2021թ․ ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանը՝ 100.000 ՀՀ դրամ, 

8․ ՀՖԿՍՊԻ 4–րդ կուրսի ուսանող, 2021թ․ հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը՝ 100.000 ՀՀ դրամ, 

9․ ՀՖԿՍՊԻ 4–րդ կուրսի ուսանող, 2021թ․ բռնցքամարտի Մ22 Եվրոպայի առաջնության չեմպիոն Արթուր Բազեյանը՝ 100.000 ՀՀ դրամ, 

10․ ՀՖԿՍՊԻ 3–րդ կուրսի ուսանող, 2021թ․ շախմատի աշխարհի առաջնության կայծակնային խաղի չեմպիոն, արագ շախմատի արծաթե մեդալակիր Աննա Սարգսյանը՝ 100.000 ՀՀ դրամ։