Մայրաքաղաքում 5 ավտոմեքենա էր առևանգել ու բռնվել

Լուրեր

05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բ-2 թաղամասից «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե, արձանագրել՝ երբ, որտեղից է կատարվել գողությունը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ էին իրականացնում, երբ հունվարի 6-ին բաժնում նոր ահազանգ ստացվեց. առևանգել էին Միքայելյան փողոցի բակերից մեկում կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենա։ Ավելին՝ որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հիշյալ տրանսպորտային միջոցը քարշակելով փախցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայով, որը դեկտեմբերի 9-ին արդեն գողացել էին Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցից։

Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո պարզվեց, որ նշված մեքենաները առևանգել էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 26-ամյա մի բնակիչ։

Արդեն այս տարվա հունվարի 7-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններից փախցրել է ընդհանուր 5 մեքենա, որոնք հայտնաբերվել են։

Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։