Ռազմական սադրանքների առթիվ՝ քրգործեր. հունվարի 11-ին թշնամին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ դիտավորությամբ ինտենսիվ կրակ է վարել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2022թ. հունվարի 11-ին Արդբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, տարբեր զինատեսակների, այդ թվում հրազենային միջոցներից բացի նաև հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառությամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ ինտենսիվ կրակ են վարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում՝ հայ-ադրբեջանական սահմանի` ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական հենակետերի ուղղությամբ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Իրականացված ռազմական գործողությունների, արձակված կրակոցների հետևանքով մահացու մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԶՈՒ 3 ժամկետային զինծառայողներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Բացի այդ, նույն օրը, թշնամու կողմից իրականացված սադիչ գործողությունների՝ հայկական դիրքերի ուղղությամբ ժամը 15:50-ից մինչև 18:20-ն ընկած ժամանակահատվածում նույն շարժառիթներով և դիտավորությամբ արձակած կրակոցների հետևանքով ՀՀ ՊՆ նույն զորամասի երկու ժամկետային զինծառայողներ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: Սակայն սպանությունն ավարտին չի հասցվել, քանի որ վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են ՀՀ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և ստացե անհրաժեշտ բուժօգնություն:
Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ևս հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։