Ռուսաստանը կարող է ՀԱՊԿ-ը դարձնել «գունավոր հեղափոխությունների» դեմ գործիք․ գերմանացի վերլուծաբան

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների պատճառներից մեկը մարդկանց հիասթափությունն է երկրում բարեփոխումների բացակայությունից, սոցիալ-տնտեսական իրավիճակից, որն առաջացել է հեղուկ գազի գնի թանկացումից։ Factor.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Միջազգային կարգի և ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մեյսթերը։

«Հասարակության մեջ իսկապես դժգոհություն կա քաղաքական ղեկավարությունից, քանի որ 2019 թվականին Նազարբաևի հեռանալուց հետո փոփոխությունները բացակայում են»,- ասաց նա։

Մեյսթերը տեղի ունեցող զարգացումների երկրորդ պատճառը համարում է Ղազախստանի քաղաքական վերնախավում առկա պառակտումը․ Նազարբաևյան էլիտան, որ առանցքային պաշտոններ է զբաղեցնում, հասանելիություն ունի երկրի տարբեր ռեսուրսներին և կարողանում է արգելափակել բարեփոխումներն ու էլիտայի փոփոխությունները:
Անդրադառնալով վերջին զարգացումներում Ռուսաստանի դերակատարմանը ՝ գերմանացի վերլուծաբանը մատնանշեց՝ Մոսկվան այստեղ մի քանի նպատակ ունի։
«Նախ՝ ցանկանում է կանխել ցանկացած «գունավոր հեղափոխություն» հետխորհրդային երկրում, քանի որ դա կարող է ազդեցություն ունենալ նաև Ռուսաստանի վրա։ Ըստ Ստեֆան Մեյսթերի՝ Մոսկվան նաև կարող է օգտագործել իրավիճակը Ղազախստանում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու և այդ երկիրը իր վերահսկողության տակ պահելու համար:

Նա նաև նկատեց, որ Ռուսաստանը որոշել է Ղազախստանի հաշվին բարձրացնել ՀԱՊԿ-ի հեղինակությունը։ Նրա դիտարկմամբ՝ անվտանգային կառույցը իր գոյության օրվանից ի վեր առաջին անգամ միջամտեց անդամ երկրում տեղի ունեցողին՝ խաղաղապահներ ուղարկելով։

«Եվ դա չնայած նրան, որ իրավիճակը շատ ավելի լուծելի էր, քան 2010-ին Ղրղզստանում և 2020-ին Հայաստանում: Այսպիսով՝ այս ամենը կարող է «ցածր գնով» բարձրացնել կազմակերպության վարկանիշը և դարձնել տարածաշրջանում «գունավոր հեղափոխությունների» դեմ գործիք»,- ասաց նա։

Մեյսթերի խոսքով՝ Ռուսաստանը միանձնյա որոշել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելությունը պետք է իրականություն դառնա։ «Ռուսաստանից մեծ կախվածություն ունեցող Հայաստանի ղեկավարության համար դժվար էր «ոչ» ասել առաքելությանը։ Անակնկալ էր, որ Փաշինյանը հաստատել է առաքելությունը, և Հայաստանը մասնակցել է դրան, քանի որ ՀԱՊԿ-ը չէր աջակցում Հայաստանին 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմում»,- ասաց նա։

Գերմանացի վերլուծաբանի կարծիքով պետք էր զգուշություն ցուցաբերել և չմասնակցել մի կազմակերպության առաքելության, որն առաջին հերթին ցանկանում է իշխանության ղեկին պահել ավտորիտար վերնախավերը։
«Ես Հայաստանի համար այս ամենից օգուտ չեմ տեսնում, բայց նաև հասկանում եմ, որ Երևանը ստանում է ռազմական աջակցություն և զենք Ռուսաստանից՝ կազմակերպության համատեքստում։ Ես նաև հասկանում եմ, որ հայերի համար մանևրելու հնարավորությունը շատ սահմանափակ է իր ներկայիս անվտանգության իրավիճակով պայմանավորված և այն կարող է բավականաչափ անկախ չլինել Ռուսաստանից՝ որևէ այլ որոշում կայացնելու համար»,- ասաց Ստեֆան Մեյսթերը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները վերաճեցին բախումների, ցուցարարները գրավեցին Ալմաթիի օդանավակայանը:

Նշենք, որ Ղազախստանի նախագահ Ժոմարդ Տոկաևը հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝«ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Տոկաևի հայտարարությունից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան:

Հայաստանից Ղազախստան է գործուղվել 100 հոգանոց խաղաղապահ զորք, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրականացնում է ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ։

Հռիփսիմե Հովհաննիսյան