Հայտնաբերվել է 9 հետախուզվող

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 10-ին, ժամը 12.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Վարդան Հ.-ն, որը 2021 թ. հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումներով և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 10-ին, ժամը 17.27-ին, կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Արմեն Դ.-ն, որը հունվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 10-ին, ժամը 14.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Նորայր Շ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Հունվարի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1.1-ին մասի մեղադրանքով, հունվարի 5-ից հետախուզվող, 1966 թ. ծնված Էմիլ Խ.-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 10-ին, ժամը 15.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Վարուժան Ա.-ն, որը 2021 թ. օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վարուժան Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 10-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Սամվել Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 10-ին, ժամը 13.50-ին, կամավոր բաժին է ներկայացել Սերգեյ Պ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սերգեյ Պ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին:

***

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 10-ին, ժամը 18.15-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Սյուզաննա Ս.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սյուզաննա Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

***

Հունվարի 10-ին, ժամը 21.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ինքնակամ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին է ներկայացել 1996 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Աշոտ Բ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ: