ԱԱՏՄ-ն 2021-ին բացահայտել է 6103 խախտում

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2021 թ-ին ամբողջ հանրապետության տարածքում խստացված կարգով իրականացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքներ։

Ինչպես  տեղեկացրին ԱԱՏՄ-ից, տեսչական մարմնի մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6103 խախտում, նշանակված տուգանքի չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։

«Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

Երևանի տարածքային կենտրոն՝ 28 610 ստուգայց,  1574 խախտում, 193 նախազգուշացում, 347 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 8041 ստուգաց, 3858 խախտում, 116 նախազգուշացում, 54 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
Հարավային տարածքային կենտրոն՝ 6787 ստուգայց, 213 խախտում, 159 նախազգուշացում, 78 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
Արևելյան տարածքային կենտրոն՝ 5635 ստուգայց, 142 խախտում, 13 նախազգուշացում, 77 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 5074 ստուգայց, 316 խախտում, 273 նախազգուշացում, 145 ՎԻՎ արձանագրություն/տուգանք։
Նշենք, որ առավել շատ խախտումներն արձանագրվել են մանրամեծածախ առևտրի օբյեկտներում՝ 2240 հատ, և հանրային տրանսպորտում՝ 1333 հատ։

Ամանորից հետո Տեսչական մարմինը վերսկսել է խստացված ստուգայցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացում կամ տուգանք՝ 100-300 հազար դրամի, իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: