ՀԱՊԿ անդամ երկրները ո՞ր զինվորական ստորաբաժանումներն են ուղարկում Ղազախստան․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի՝ հունվարի 5-ին երկրում սկսված անկարգություններն անվանել է արտաքին ագրեսիայի ակտ և հայտարարել, որ օգնության համար դիմել է ՀԱՊԿ դաշնակիցներին՝ պաշտպանական դաշինքին, որը ներառում է նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՀԱՊԿ խորհուրդը նույն օրն ավելի ուշ համաձայնել է զորքեր ուղարկել Ղազախստան՝ երկրի իշխանություններին օգնելու համար, սակայն զորախմբի ստույգ թիվը և կազմը դեռ պետք է հաստատվի։

Հունվարի 6-ի երեկոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ սկզբի համար, ելնելով ստեղծված իրավիճակից, որոշում է կայացվել Ղազախստան ուղարկել 2500 զինվորական։

BBC-ն ներկայացրել է այն ամենը, ինչ արդեն հայտնի է Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական ուժերի մաս կազմող ստորաբաժանումների մասին։

Ռուսաստան

Մոսկվան առաջինն էր, որ սկսեց զինվորական անձնակազմ ուղարկել Ղազախստանի տարածք՝ ի պատասխան Տոկաևի խնդրանքի։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ՀԱՊԿ գործողությանը մասնակցելու է օդադեսանտային հատուկ նշանակության ուժերի 45-րդ բրիգադը։ Սա ռուսական բանակի ամենաէլիտար ստորաբաժանումներից է, որի զինծառայողները մասնակցել են Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմներին, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին, 2014 թվականին Ղրիմի բռնակցման ռուսական գործողությանը, ինչպես նաև Սիրիայի պատերազմին։ 45-րդ բրիգադի հիմնական մասնագիտացումը համալիր հետախուզական և դիվերսիոն գործողությունների իրականացումն է։

Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ Ղազախստան են ուղարկվել նաև Իվանովոյում տեղակայված 98-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորականներն ու սպաները։ Այս ստորաբաժանման զինվորականները խաղաղապահ գործողություններին մասնակցելու փորձ ունեն՝ 1996 թվականին Բոսնիա և Հերցեգովինայում, 1998 թվականին՝ վրաց-աբխազական հակամարտության գոտում և 1999 թվականին՝ Կոսովոյում։

2014 թվականի ամռանը 98-րդ օդադեսանտային դիվիզիայի մի քանի զինվորներ գերի էին ընկել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ։ Այնուհետ ուկրաինացի զինվորականները պնդում էին, որ ռուս դեսանտայինների ստորաբաժանումները մասնակցել են Դոնբասի մարտերին, ոմանք վիրավորվել և զոհվել են։ Մոսկվան հերքել է ուկրաինական ռազմական գործողություններին դեսանտայինների մասնակցությունը՝ խոստովանելով միայն, որ զինծառայողների որոշակի խմբեր կարող էին մոլորվել սահմանին և հայտնվել հարևան պետության տարածքում։ 2014 թվականի օգոստոսի 31-ին Մինսկում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցություններից հետո գերեվարված դեսանտայինները հանձնվել են Մոսկվային։

Ռուսական «Звезда» հեռուստաալիքի փոխանցմամբ, որը պաշտոնապես վերահսկվում է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից, Ղազախստան են մեկնելու նաև Ուլյանովսկի 31-րդ գվարդիական օդադեսանտային հարձակման բրիգադի զինվորականները։ 2005 թվականից այս ստորաբաժանումում ծառայում են միայն պայմանագրով, այնտեղ ժամկետային նորակոչիկներ չեն ուղարկվում։

Ռուսաստանի օդադեսանտային ուժերի 31-րդ բրիգադի զինվորները նկատվել են Ղրիմի բռնակցման ռուսական գործողության ժամանակ։ 2014 թվականին բրիգադի երկու դեսանտայիններ գերի էին ընկել Ուկրաինայի տարածքում՝ Իլովայսկի մոտ, մի քանի մարդ սպանվել էր «զինվորական ծառայության ընթացքում»։

Հայաստան

BBC-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանից Ղազախստան են մեկնելու 12-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողները։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։ Հայկական բանակի այս ստորաբաժանումը մասնագիտացած է արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մեջ։ Այն մասնակցել է միջազգային գործողությունների Լիբանանում, Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում։

Պարբերականը հիշեցնում է, որ 2018 թվականի գարնանն այս բրիգադի որոշ հատվածներ միացան ընդդիմության երթին Երևանում։ Այդ բողոքի ակցիաների արդյունքում էլ իշխանության եկավ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հենց Փաշինյանն էլ չորեքշաբթի հայտարարեց ՀԱՊԿ զորքերը Ղազախստան ուղարկելու մասին․ սա պայմանավորված է նրանով, որ ներկայում Հայաստանն է նախագահում կազմակերպությունում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերում հայկական զորախումբն ունենալու է մոտ 70 զինծառայող։

Ղազախստան զորքեր ուղարկելու մասին Հայաստանի վարչապետի որոշումը արժանացել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության խիստ քննադատությանը։ Այս քայլը հատկապես քննադատվում է այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չօգնեց Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտությունում՝ թե՛ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում, թե՛ 2021 թվականի գարնանը սահմանային բախումների ժամանակ, եզրափակում է BBC-ն։

Բելառուս

Վիտեբսկի 103-րդ գվարդիական օդադեսանտային բրիգադի խաղաղապահ վաշտը Բելառուսից ռուսական ինքնաթիռներով մեկնել է Ղազախստան։ Այս ստորաբաժանումը Բելառուսի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի մաս է կազմում, այն ստեղծվել է ԽՍՀՄ օդադեսանտային ուժերի 103-րդ դիվիզիայի հիմքի վրա։ Այս դիվիզիան մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, իսկ ավելի ուշ՝ 1968 թվականին՝ ԽՍՀՄ ներխուժմանը Չեխոսլովակիա և 1979-1989 թվականներին՝ Աֆղանստան։

Խաղաղապահ ջոկատը կազմված է 100 մշտական անդամներից, անհրաժեշտության դեպքում կազմը կարող է հասնել մինչև 300-ի։

2020 թվականի քաղաքական ճգնաժամի ժամանակ Բելառուսի Պաշտպանության նախարարությունը սպառնում էր բանակը ներգրավել բողոքի ցույցերի ցրմանը։ Անկախ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Բելառուսի հատուկ ջոկատայինները ներգրավված են բողոքի ցույցերի ցրման մեջ, ակայն 103-րդ ջոկատի մասնակցության մասին ապացույցներ չկան։

Ղրղզստան

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղազախստանի և Ղրղզստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Երկրների միջև պարբերաբար հակամարտություններ են ծագում ջրային ռեսուրսների, տնտեսական և քաղաքական հարցերի շուրջ։
Այդուհանդերձ, պաշտոնական Բիշքեկը որոշել է խաղաղապահներ ուղարկել Ղազախստան։ Բայց նախ այս որոշումը պետք է հաստատեր Ղրղզստանի խորհրդարանը՝ ձայների առնվազն երկու երրորդով։

Խորհրդարանը դա արեց երկրորդ փորձից՝ առաջին նիստը հետաձգվեց քվորումի բացակայության պատճառով։ Հունվարի 7-ի առավոտյան Ղրղզստանի խորհրդարանականները դեռևս հավանություն են տվել 150 զինծառայողներից բաղկացած կոնտինգենտի, ութ զրահամեքենայի և 11 մեքենայի գործուղմանը։

Սոցցանցերի ղրղզական հատվածում տեղեկություններ կան, որ «Կարիճ» 25-րդ հատուկ նշանակության բրիգադն է պատրաստվում Ղազախստան մեկնել։ Սա էլիտար ստորաբաժանում է, որը ներառում է քաղաքային պայմաններում մարտական գործողությունների, ինչպես նաև գրոհների և հետախուզական գործողությունների անցկացման մասնագիտացված ստորաբաժանումներ։

Առայժմ այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստացել։

Տաջիկստան

Հինգշաբթի մամուլը գրել էր, որ Տաջիկստանը նախատեսում է մոտ 200 զինվոր ուղարկել Ղազախստան։ Սակայն այս պահի դրությամբ հայտնի չէ, թե որ ստորաբաժանումները կմեկնեն։ BBC-ն նշում է, որ երկրի Պաշտպանության նախարարությունը դեռևս չի պատասխանել խմբագրության հարցմանը։

Տաթև Ֆռանգյան