ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց․ Ղազախստանում ՀՀ դեսպանություն
Հասարակություն
06.01.2022 | 19:01Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ տալով զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց
«Հարգելի քաղաքացիներ,
Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց և մնալ հյուրանոցներում/կացության վայրերում»,-նշված է հայտարարությունում։