Ղազախստանում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է տուժել․ կա 12 զոհ

Լուրեր

15.05.2026 | 11:27
ԱԱ-2026․ Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 11:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
15.05.2026 | 11:10
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
15.05.2026 | 11:03
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում
15.05.2026 | 10:54
Ռյազանում ուկրաինական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել
15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:37
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
15.05.2026 | 10:23
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ
15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
Բոլորը

Ղազախստանում բողոքի ցույցերի հետևանքով արդեն ավելի քան հազար մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ազհար Գինիյաթը, գրում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես նա պատմել է «Խաբար-24» պետական հեռուստաալիքի եթերում, 400 մարդ հոսպիտալացվել է, 62 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ էլ զոհվել է 12 մարդ։

Հիշեցնենք՝ իրավիճակը Ղազախստանում սրվեց հունվարի 2-ին, երբ Ժանաոզենում (քաղաք երկրի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում) սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման։ Դրանք այնուհետև վերաճեցին զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում՝ տնտեսական և քաղաքական պահանջներով: Հունվարի 4-ին և 5-ին Ալմաթիում բախումներ են գրանցվել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև։ Կան զոհեր և վիրավորներ։

Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը։
Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը։

Տաթև Ֆռանգյան