Գյումրու Անի թաղամասի բազմաբնակարան շենքերը կջերմամեկուսացվեն

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասի՝ Անիի բազմաբնակարան շենքերը, որոնք մեծամասամբ բետոնյա են, կառուցվել են երկրաշարժից հետո՝ ռուսական տարբեր շինարարարական կազմակեպությունների կողմից, մտադիր են ջերմամեկուսացնել։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Ըստ նրա՝ այս թաղամասի քարուքանդ, ցեխաշախաղ փողոցների ասֆալտապատման հարցը լուծելուն պես՝ կմտածեն նաև ցուրտ բնակարանները տաքացնելու մասին։

«Անի թաղամասը բարեկարգելուց հետո մտածում ենք նաև ջերմամեկուսացման ծրագրի իրագործման մասին, որը ոչ միայն ցուրտ շենքերը կտաքացնի, այլև բնակչի ջեռուցման ծախսերը կնազեցնի, 30-40 տոկոս կտնտեսի։

Ես 10 տարի ապրել եմ Անի թաղամասում․ պատերը սառն են, ջերմամեկուսացման դեպքում տունը կտաքանա, շենքի արտաքին հատվածում պենոպլեքս կամրացվի, սա ջերմահաղորդության կայուն գործակից ունի, թերմոս է սարքում, տաքություն ապահովում։

Ընդունենք՝ մարդը ջեռուցմանը տալիս է 40 հազար դրամ, այս դեպքում 30 տոկոսով պակաս կտա, 28 հազար դրամով կպրծնի, և եթե ի նկատի ունենանք, որ Գյումրիում 5 ամիս տները ջեռուցում են, ամեն սեզոնի մոտ 100 հազար դրամ կտնտեսի»,- հաշվարկեց քաղաքապետը։

Նշենք, որ արտաքին ջերմամեկուսացման առաջին փորձը Գյումրիում կատարվել է հենց Անի թաղամասում՝ դեռ 2015 թվականին։ Այդ ժամանակ ջերմամեկուսացվեց այս թաղամասի «Հուսո Առագաստ» մանկապարտեզը՝ խնայելով ջեռուցման ծախսերը։ Ծրագիրն իրագործվել էր Գյումրու քաղաքապետարանի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» համատեղ աշխատանքի արդյունքում:

Արմիկ Մովսիսյան