Թուրքիան մտադիր է ամբողջ երկիրն ապահովել Սևծովյան գազով

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Թուրքիայի կողմից Սև ծովում արդյունահանվող գազը 2022 թվականին կհասնի այդ երկրի բոլոր անկյուններին։ Ինչպես հաղորդել է DW-ն , նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը:

Դենմեզը դեկտեմբերի 31-ին այցելել է Թուրքիայի հյուսիսում գտնվող Զոնգուլդակ նահանգի  բնական գազի վերամշակման գործարան։

«Սև ծովից գազը կհասնի ցամաքով։ Գործարանի սկզբնական հզորությունը կկազմի օրական 10 մլն խմ, սակայն ավելի ուշ մենք նախատեսում ենք այդ ցուցանիշը հասցնել 40 մլն խմ-ի»,- նախարարի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի էներգետիկայի նախարարի գնահատմամբ՝ նման մասշտաբի և հզորության ձեռնարկությունն առաջին տեղը կզբաղեցնի Եվրոպայում: Ինչպես նշել է քաղաքական գործիչը, արդյունաբերական համալիրը մտադիր են շահագործման հանձնել 2022 թվականի առաջին եռամսյակում: Թուրքական բաշխիչ համակարգին այդ օբյեկտի միացումից հետո Սևծովյան գազն օգտագործվելու է Թուրքիայի բոլոր անկյուններում։ Դրանից կշահեն և՛ թուրք ժողովուրդը, և՛ պետությունը, ընդգծել է Դենմեզը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սև ծովում վերջերս բացված «Սակարիա» բնական գազի հանքավայրը կարող է ծածկել երկրի ներքին կարիքների գրեթե մեկ երրորդը: Նրա խոսքով ՝ դա տեղի կունենա, երբ արտադրական հզորությունն իր առավելագույնին հասնի մինչև 2027 թվականը: