Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քեյփթաուն քաղաքում Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է տեղական News24 կայքը։

Դեպքի վայրից կադրերում երևում են խիտ ծխի քուլաներ: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է վեց հրշեջ հաշվարկ և 36 հրշեջ: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

ТАСС-ի փոխանցմամբ՝ հրդեհը սկսվել է երրորդ հարկում, որից հետո տարածվել է գրասենյակային տարածքների և մարզադահլիճների վրա։

Ավելի ուշ հրդեհը տեղայնացվել է, հայտնել Է ՀԱՀ-ի հանրային աշխատանքների և ենթակառուցվածքների նախարար Պատրիցիա Դե Լիլը: Ներկայումս այրվում է Ազգային ժողովի դահլիճը [ստորին պալատը]: Իշխանությունները դեռ չեն նշել ո՛չ բռնկման պատճառը, ո՛չ էլ հնարավոր վնասը։ Տուժածների մասին տվյալներ չկան։

Հրդեհը սկսվել է ժամը 03:00-ին: Նախնական տեղեկությունների համաձայն ՝ կրակը բռնկվել է երրորդ հարկի գրասենյակներից մեկում։ Խորհրդարանական համալիրը բաղկացած է երեք շենքերից, որոնցից առաջինը կառուցվել է 1884 թվականին։ Խորհրդարանի ստորին պալատը գտնվում է 1980-ականներին կառուցված ամենաժամանակակից շենքում։