Եգիպտոսում վատ եղանակի պատճառով մարդիկ են զոհվել
Եգիպտոսում վատ եղանակի պատճառով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ Աբդել Գաֆարին։
Մասնավորապես Քաֆր էշ Շեյխ նահանգում տղամարդը դիպել է թաց լարերին և մահացել հոսանքահարումից։ Եվս մեկ մարդ մերկասառույցի պատճառով ճանապարհային պատահարի զոհ է դարձել։
Բացի այդ, Ալեքսանդրիայում անձրևից հետո երկհարկանի բնակելի տուն է փլուզվել, փլատակներից դուրս են բերել մեկ զոհի մարմին:
Հուրգադա հանգստավայրում կարկուտ է տեղացել, արմավենիները ծածկվել են ձյունով։
Երկրի վեց նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, և դպրոցներում պարապմունքները չեղյալ են հայտարարվել: