Կալանավորվել են նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած պատասխանատու զինծառայողները

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է 2021 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 յուրային մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ինչպես նաև՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում երկու մարտական դիրքերի ավագներին և երկու դիտորդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ կապիտան Ա.Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարի պաշտոնը, որպես երկու դիրքերի՝ հենակետի պատասխանատու, ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ պաշտպանության նախարարի N հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրության, ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության դրույթները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. մարտական դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, դիրքերում հերթապահություն իրականցնող զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են, որոնցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը համապատասխանաբար 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել է հայկական կողմին, 10 զինծառայողներ գերությունից վերադարձվել են, իսկ 2 զինծառայողներ, համաձայն քննությամբ ձեռք բերված տվյալների, Ադրբեջանում շարունակում են պահվել գերությունում։

2021 թվականի դեկտեմբերի 29-ին կապիտան Ա.Խ.-ն, ի թիվս այլ զինծառայողների, վերադարձվել է ՀՀ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: