ՀՀ-ի անկախությունը վտանգված է․ ոխերիմ բարեկամ ՌԴ-ն է թելադրում իր կամքը՝ ինչ միջանցք տաք․ պայքարե՛լ․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածքների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն է

-Պարո՛ն Բոժկո, երբ փորձագետները ՀՀ իշխանությանը կոչ են անում բալանսավորել արտաքին քաղաքականությունը, անվտանգային համակարգը՝ միայն մեկ կենտրոնից կախման մեջ չթողնելով, պրոռուսական ուժերը հարց են տալիս՝ ուզում եք Ուկրաինայի ճակատագի՞րն ունենալ։ Ի՞նչ շահեց Ուկրաինան՝ հրաժարվելով ՌԴ-ի նախագիծ ԵՏՄ-ին անդամակցությունից և պրոարևմտյան դիրքորոշում որդեգրելով։ Արդյո՞ք Արևմուտքը բավարար ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական աջակցություն ցույց տալիս է՝ մարտահրավերները հաղթահարելու նպատակով։

-Իհարկե՝ մենք զգում ենք դա, աջակցություն ցուցաբերում է հատկապես ԱՄՆ-ն։ Դուք գիտեք, որ ԱՄՆ-ն վերջերս հրաման է տվել, որ ամերիկյան նավակիրը՝ «Հարրի Թրումենը», որ պիտի գնար Պարսից ծոց, կմտնի Միջերկրական ծով, իսկ այդ ավիակիրը հսկայական հզորություն ունի՝ ինքնաթիռներ, նավեր։ Դա, կարծես, նախազգուշացում լինի ՌԴ-ին։ Բայց մենք զգում ենք, որ ռազմական այդ օգնությունը պետք է ավելի զգայուն և մեծ լինի։ Մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկը գա և պաշտպանի Ուկրաինան, մենք խնդրում ենք զենքի օգնություն տալ, իհարկե՝ մենք ստանում ենք, բայց ոչ այն քանակությամբ, որ հարկավոր է՝ ոչ միայն պաշտպանվելու ՌԴ-ից, այլև կանգնեցնելու ՌԴ-ին։ Իսկ նա կկանգնի այն դեպքում, երբ կզգա պատերազմի կորուստը իր մաշկի վրա։

Ինչ վերաբերում է նախկին սովետական երկրներին, ես հիշում եմ, որ Ուկրաինաի ԱԳՆ-ում աշխատում էի որպես ԱՊՀ երկրների վարչության պետ, հանդիպում էինք Մինսկում, որ ԱՊՀ երկրների խնդիրները լուծենք, հանդիպում էի ՀՀ-ից մեր գործընկերներին։ Նրանց հարցնում էի իրենց դիրքորոշումը, նրանք ժպտալով ասում էին՝ «Կտեսնենք, կտեսնենք»։ Եվ երբ սկսվում էր քննարկումը, ՀՀ-ի պատվիրակությունը նայում էր ՌԴ-ի կողմը, և երբ ՌԴ պատվիրակը բարձրացնում էր ձեռքը, նույն բանն էր կրկնում ՀՀ-ն։ Հիմա մենք տեսնում ենք՝ ինչի է հասել ՀՀ-ն այսպիսի քաղաքականություն տանելով․ ոչ մի լավ բանի դա չի բերել։

Իհարկե՝ ժամանակ է կորսվել։ Հայաստանը շանս ուներ, որ տրանզիտային գազամուղն անցներ իր տարածքով, և ՀՀ-ն դառնար տրանզիտային երկիր, ինչից օգուտ կստանար։ ՌԴ-ն հաշվի չի առնում՝ դու լա՞վ ես իրենց վերաբերվում, թե՞ ոչ։ Նա միայն հարգում է այն երկրներին, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց շահերը քաղաքական և տնտեսական ոլորտներում։

-Դուք վտանգ տեսաք, որ ՌԴ-ն փորձի վերականգնել ԽՍՀՄ-ը՝ Միութենական պետության տեսքով, ինչի նախանշանները կա Բելառուսի հետ։ Նրանք 20-ից ավելի միջոցառումներ են համաձայնեցրել՝ միաձուլելու քաղաքականությունները։ Այն մարդիկ, որոնք մտահոգ են մեր անկախությամբ և ճակատագրով, ունեն մտավախություն, որ կարող է նույն բանը ՀՀ-ի հետ տեղի ունենալ՝ հաշվի առնելով ՌԴ-ից անվտանգային կախվածությունը և ռուսական կապիտալից կախվածությունը մեր տնտեսությունում։ Իբրև դիվանագետ՝ ինչ կասեք՝ ինչքանո՞վ է ՀՀ-ն վտանգված անկախության կորստի իմաստով։

-Հայաստանն ահագին վտանգված է, և նույնիսկ դուք չեք գիտակցում այդ վտանգի աստիճանը։ Ես հաճախ էի լինում ՀՀ-ում, և երբ միացնում եմ ռադիոն, ամբողջ օրը՝ 24 ժամ, լսում եմ ռուսական հաղորդումներ՝ հայերեն և ռուսերեն։ Անգիտակցաբար նույնիսկ ՀՀ-ի և Երևանի բնակչությունն ազդվում է դրանից։ Իմ ծանոթներից մեկը, որի հետ ես նամակագրության մեջ եմ, նա ապրում է Սան Ֆրանցիսկոյում, պատմում է՝ ուսուցիչն աշակերտներին հարցնում է՝ ո՞րն է լավագույն երկիրը աշխարհում։ Հայ աշակերտը ոչ թե Հայաստան է ասում կամ ԱՄՆ, այլ՝ ՌԴ։ Իհարկե՝ դա այնպիսի փաստ է, թե ինչքանով է ազդված Հայաստանը, հատկապես տնտեսության մի մասը ՌԴ-ի ձեռքերում է։ Հիմա մենք տեսնում ենք անվտանգության համակարգում նույն բանը։

Եթե ՀՀ-ում ավելի նորմալ քաղաքականություն լիներ անկախության 30 տարիների ընթացքում, պատկերը լրիվ ուրիշ կլիներ։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Ես ցավակցում եմ հայերին, որ այդպիսի դժվարին վիճակում են գտնվում, որ իրենց ոխերիմ բարեկամը թելադրում է իր կամքը, և թելադրում է՝ ինչպիսին պետք է լինի ՀՀ-ն, ինչպիսին պիտի լինի ՀՀ-ի տարածքը, և թե ինչ կարևոր միջանցք պետք է անցկացնեն։ Հիմա ՀՀ-ն դժվար վիճակում է, բայց հարկավոր է պայքարել։ Եթե շանսը կա, միևնույն է, պետք է պայքարել այդ շանսի համար։ Դուք հիշեք, թե ինչ ճանապարհ եք անցել և ինչպիսի պատմական ժողովուրդ եք, դուք պետք է ուժեղ կամք ունենաք։ Այն ամենը, ինչ կա Հայաստանում հիմա, 30 տարվա ներքին և արտաքին քաղաքականության արդյունքն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան