Իրանը Հայաստանին որպես լոկ հարևան չի վերաբերվում, այլ՝ իր հյուսիսարևմտյան մասի անվտանգության երաշխավորի. Ռոբերտ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն արագացրեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ խոսելով հայ-իրանական հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկայի մասին։

«Արդեն հստակորեն հայտարարվել է, որ կառավարությունը հաստատել է այդ որոշումը և մեկնարկել է գործընթացը»,- ասաց նա։

Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելով, ըստ պատգամավորի, Իրանը վերստին ընդգծում է Հայաստանի տարածքային ամբողջականություն անխախտելիության վերաբերյալ իր մոտեցումը։

«Սա ցույց է տալիս, որ հարաբերությունների նոր փուլ ենք անցնում՝ տնտեսական հարաբերություններում նոր աճ արձանագրել, բոլորը կարոտ են վարչական և քաղաքական մեխանիզմների, ինչին պետք է հյուպատոսության նման հաստատությունն օգնի»,- նկատեց նա։

Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ Իրանը հիմա փորձում է առավելագույնս տեղեկացված լինել տարածաշրջանում կատարվողից, այդ իսկ պատճառով առավել ակտիվացրել է իր մասնակցությունը տարբեր ձևաչափերում։ Այս համատեքստում նա կարևորեց «3+3» ձևաչափի կայացումը։

«Իրանի համար կարևոր է այս ձևաչափի կայացումը, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այստեղ այլ ձև են ստանում։ Նաև Թուրքիայի ներկայությունն է այստեղ Իրանի համար ուշադրության արժանի։ Գուցեև Իրանը մտածում է, որ ներկա ժամանակահատվածում Հայաստանը հնարավորություններ չունի, որ վերջնագրային խոսք ասի տարբեր գործընթացներում։ Դրա համար նման ձևաչափը մինիմում հնարավորությունն է, որ և՛ իրազեկ լինի, և՛ փորձի կանխագուշակել, թե իրադարձությունները դեպի ուր են գնում, և՛ փորձի ազդել դրանց վրա»,- նշեց նա։

Իրան-Ադրբեջան հարաբերություններում նկատվող բարելավումը, լարվածության մարումը, ըստ իրանահայ պատգամավորի, չի կարող խանգարել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։

«Իրանն ուրիշ հաշիվ ունի Հայաստանի մասով։ Հիմա Իրանը Հայաստանին չի վերաբերվում որպես լոկ հարևան, լոկ միջանցք ԵՏՄ-ում։ Իհարկե, սրանք են հիմնականում շեշտադրում, բայց Իրանն արդեն Հայաստանին համարում է որպես իր հյուսիսարևմտյան մասի անվտանգության երաշխավորներից մեկը»,- կարծիք հայտնեց Ռոբերտ Բեգլարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան