Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան գործով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է պաշտպան Միհրան Պողոսյանը։ Փաստաբանի տեղեկացմամբ՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ երեկ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։

«Երեկ՝ 29.12.2021թ-ին, բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչու պետք է Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ Ի լրումն սույն բողոքի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն, մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ նաև Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։ Միջնորդությամբ հանգամանալից ներկայացվել են Աշոտ Մինասյանի անձը բնութագրող, անձնական, առողջական տվյալները, վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի ենթադրյալ հիմքերի վերանալու մասին տվյալները և խնդրել եմ քրեական գործի ցանկացած հեռանկարի պայմաններում /գործն ըստ էության դատարան ուղարկելու կամ լրացուցիչ քննության վերադարձնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու/ վերացնել և փոփոխել առաջին անգամ և միմիայն մեկ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող 62 ամյա անձի նկատմամբ կիրառված ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը։ Ընդ որում ընդգծելով, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը չվերացնելու դեպքում կարող է կիրառվել ազատության սահմանափակման հետ չկապված ցանկացած խափանման միջոց, այդ թվում դեռևս 13.12.2021թ-ին ՀՀ գլխավոր դատախազին դիմած պատվարժան անձանց՝ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի, Գրիգորի Խաչատուրովի և Հրանտ Թոխատյանի անձնական երաշխավորությունները»,- նշել է Պողոսյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյմեբերի 9-ի հրադադարի հայտարարությունից օրեր անց, ԱԱԾ-ն հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Այս գործով ձերբակալվեցին մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

Ռոզա Վարդանյան