Հայկ Մարությանն ամենուր թմբկահարում էր, որ պարգևավճար չի ստանում. Նարեկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին երբ անվստահություն հայտնեցին, նա պաշտոնանկ արվելուց առաջ հետաքրքիր ելույթ ունեցավ՝ ընդգծելով, որ դեռ հարց է, թե ով է հեղափոխական արժեքներից ու քաղաքական կուրսից շեղվել: Արդյո՞ք ճշմարտություն կար նրա ասածների մեջ. Factor.am-ի հետ զրույցում, այս հարցին ի պատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ նշեց. «Թե՛ աշխատավարձի հետ կապված պատմությունը, թե՛ Հայկ Մարությանի մյուս հայտարարություններն ամբողջությամբ փիարի և պոպուլիզմի հիման վրա էին կառուցված»:

«Հայկ Մարությանը հավելավճար չէր ստանում այս ընթացքում և բազմիցս թմբկահարում էր այդ մասին: Ես կարող եմ դրա հակառակ կողմն ասել, որ, օրինակ, գործարարների հետ հանդիպմանը նա քանիցս այդ մասին ասել է, և այդ մարդիկ տարակուսած հարցնում էին, թե ինչու է նա այդ մասին ասում, այն դեպքում, երբ 300 հազար դրամ  է ստանում, ինչ է ակնարկում:

Հակասական են նաև փիարի վրա կառուցված նրա պոպուլիստական քայլերը. ասում է՝ ես այնքան պուպուշն եմ, լավն եմ, որ պատրաստ եմ 300 հազար դրամով աշխատել, բայց միաժամանակ գրեթե ամեն օր տարբեր մարդկանց ասում է, որ ժամանակին ստանում էր ներկայիս աշխատավարձի տասնապատիկը, դա մարդկանց աչքը մտցնելը կարծում եմ տեղին չէր: Եթե դա ճիշտ և սկզբունքային մոտեցում էր համարում, պետք է այդ մասին խոսացած չլիներ»,- նշեց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: