Խոշտանգման գործով ոստիկանության 2 աշխատակից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Լուրեր

05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2019թ. մարտի 11-ին ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ:

Պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2019թ. մարտի 2-ին, 18:00- ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Բ. Ա.-ն և նույն բաժանմունքի օպերլիազոր Ա. Հ.-ն, լինելով քաղաքացիական հագուստով, Երևանի մերտրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացի տարածքում՝ Ս. Տարոնցի և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում, տեսել են իրար հետ վիճող երիտասարդների, մոտեցել, բռնել նրանցից երկուսին՝ եղբայրներ Հ. և Ն. Առաքելյաններին, և չներկայանալով, որ ոստիկանության ծառայողներ են, քաշքշել են նրանց՝ պահանջելով հեռանալ: Ոստիկանների գործողությունների արդյունքում եղբայրները, կարծելով, որ նրանք իրենց հետ վիճաբանող տղաների ընկերներն են, պատասխան քաշքշել են նրանց, ինչից հետո ուժ գործադրելով, տղաներին նստեցրել են ավտոմեքենան:

Ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ընթացքում ոստիկանության նշված աշխատակիցները եղբայրներից մեկին՝ վերջինիս դեմքով դեպի առաջ կռացրած վիճակում, նրա կողմից դրսում իրենց քաշքշելու, իսկ ավտոմեքենայում պատասխան հայհոյելու համար պատժելու նպատակով ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռունցքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2019թ. հուլիսի 4-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Դատաքննության ընթացքում հետազոտված և մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝ դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության նշված երկու աշխատակիցները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով: Սա, ըստ էության, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով կայացված առաջին դատավճիռն է: