Հայկ Մարությանն ամենուր թմբկահարում էր, որ պարգևավճար չի ստանում. Նարեկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.12.2021 | 17:45Հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը պետք է պատրաստ լիներ աշխատելու անտրտունջ՝ առանց պարգևավճարների և առանց բարձր աշխատավարձի մասին մտածելու: Արդյո՞ք հեղափոխական ուժը չի շեղվել հեղփոխական արժեքներից: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը նշեց, որ այդ կարծիքին չէ:
«Այդ քննադատողներից շատերը ժամանակին ծրարներով ստացել են մի քանի միլիոն աշխատավարձ այլ տեղերից: Պարզվում է, որ Հայաստանում չկան հազարավոր այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են անվճար կամ սիմվոլիկ գումարով աշխատել տարիներ շարունակ: Այո, եղել են մարդիկ, ովքեր մի քանի ամիս աշխատել են, բայց ոչ տարիներով:
Լավագույն մասնագետները չեն աշխատում պետական համակարգում, դուրս են գալիս և ավելի բարձր աշխատավարձով աշխատանք են գտնում, սա քաղաքական կամ կուսակցական հարց չէ, համակարգային հարց է»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: