Իրանը Կապանում հյուպատոսություն է բացելու
Քաղաքականություն
29.12.2021 | 15:55Իրանը ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հյուպատոսություն է բացելու։
IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի կառավարությունը հավանություն է տվել երկրի Արտաքին գործերի նախարարության առաջարկին՝ Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ՝ բոլոր օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Էմմա Չոբանյան