Բերման են ենթարկվել սիգ վաճառողներ. ՀՀ ոստիկանություն

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից բաժին բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու, որը զբաղվել է սիգ ձկնատեսակի վաճառքով՝ դրա ձվադրման և արդյունահանման արգելված ժամանակահատվածում. տեղեկացնում են ոստիկանությունից:

Տղամարդուց առգրավվել է 48 սիգ:

Նույն օրը, ժամը 15.00-ին, Արաբկիրի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայից, արգելված ձուկ վաճառելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 43-ամյա տղամարդու, որը վաճառելիս է եղել 40 սիգ:

Տղամարդը տվել է բացատրություն, որ ձկները ձեռք է բերել Մալաթիայի գյուղմթերքների շուկայից:
Ոստիկանները սիգի վաճառքով զբաղվող անձ են հայտնաբերել նաև Արարատ քաղաքում։ Ժամը 14.20-ի սահմաններում Արարատի ոստիկանները Շահումյան փողոցում նկատել են սիգ վաճառող մի տղամարդու, որը բերման է ենթարկվել բաժին։ Պարզվել է տղամարդու ինքնությունը, որի մոտ եղած արկղում հայտնաբերվել է թվով 47 սիգ:

Տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է Մարտունի քաղաքի վարչական տարածքից:

Հայտնաբերվածը առգրավվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի գործընկերների հետ, Սևանա լճից սիգի ապօրինի որսի կանխարգելման միջոցառման շրջանակներում, Արծվանիստ գյուղի «Կարմիր ավազ» կոչվող տարածքից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկել 34 և 31 տարեկան տղամարդկանց՝ նրանց «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի և ձկնորսական մոտորանավակի հետ միասին։ Տղամարդիկ ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել են 69 սիգ և 1 իշխան՝ ընդհանուր 27 կգ քաշով: Նրանք բացատրություններ են տվել, որ ձկները որսացել են Սևանա լճից՝ իրենց պատկանող ձկնորսական ցանցերով:
Նշված բոլոր դեպքերով կատարվում է քննություն։

`