«Ես կսպանեմ բոլորիդ»․ Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել քրդական կուսակցության շենքի վրա

Լուրեր

29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
Բոլորը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բահչելիևլերում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակի վրա այսօր զինված հարձակում է իրականացվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հարձակվողը զինված է եղել դանակով ու ատրճանակով։ Նա նախ մտել է շենք՝ ասելով, որ ցանկանում է տեղեկություններ ստանալ կուսակցության մասին, իսկ հետո սպառնացել է սպանել HDP-ի անդամներին և դանակով վիրավորել Ռամազան Դիշարըին։

«Ես կսպանեմ բոլորիդ»,- բղավել է հանցագործը։

Կուսակցության անդամները փորձել են կանխել հարձակումը։ Հանցագործը փախել է հարևան հացատուն, սակայն քիչ հետո նրան բերման են ենթարկել։ Լրատվամիջոցների հետ զրույցում քրդամետ կուսակցության անդամներն ասել են, որ հարձակումը նախօրոք ծրագրաված է եղել։

Կուսակցության Ստամբուլի գրասենյակի ղեկավար Ֆերհաթ Էնջուն էլ ասել է, որ զենքը չի կրակել, այդպիսով հնարավոր է եղել մահերից խուսափել։ Այս հարձակումը տեղի է ունենում հունիսի 17-ին Իզմիր նահանգում Օնուր Գենջերի կողմից HDP-ի մեկ այլ անդամի՝ Դենիզ Փոյրազի սպանության գործով առաջին նիստի նախօրեին։

Էմմա Չոբանյան