Ամփոփվել են Շիրակի մարզում անչափահասների հանցավորության վիճակը, դրա դեմ պայքարի արդյունքները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2021թ. ընթացքում անչափահասների մասնակցությամբ հանցավոր իրավախախտումների քրեական շարժընթացը, արձանագրված դեպքերը ծնող պատճառներն ու նպաստող պայմանները: Ըստ այդմ՝ 2021թ. մարզի տարածքում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք՝ հիմնականում կապված ծեծի, գողությունների հետ: Նախորդ տարվա համեմատ դեպքերն աճել են 2-ով, իսկ մասնակիցների թիվը՝ 7-ով: Հայտնում են ՀՀ դատախազությունից։

Բացի յուրաքանչյուր դեպքով հետաքննության և նախաքննության նկատմամբ հետևողական դատախազական հսկողության իրականացումը, մարզի դատախազության կողմից մեծ ուշադրություն է դարձվել անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելուն: Այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից այցելություններ են կատարվել մարզի Գյումու, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի մի շարք դպրոցներ, որտեղ հանդիպում-զրույցներ են տարվել ինչպես ուսուցչական կոլեկտիվների, այնպես էլ բարձր դասարանի աշակերտների հետ:

Ընդ որում, այդ հանդիպումներին մասնակցել են ոլորտային մասնագիտացած ՀԿ ներկայացուցիչներ, այլ դպրոցների և ուսումնարանների տնօրեններ, փաստաբաններ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարբեր բաժինների՝ անչափահասների և ընտանիքում բռնությունների կանխարգելման բաժանմունքների ծառայողներ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության մասնագետներ և այլոք։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են մարզում անչափահասների կողմից առավել հաճախ կատարվող հակաիրավական արարքները, դրանց պատճառհետևանքային կապերի վերաբերյալ վերլուծության արդյունքները։

Դատախազների կողմից նախանշվել են իրավախախտումների կանխարգելման ուղիները, մեթոդները, ընդգծվել են ծնող-երեխա, ուսուցիչ-աշակերտ, դպրոց-ծնող ամուր կապի կարևորությունը, հանցավոր վարքագծի հակումներ ունեցող անչափահասների նկատմամբ առավել ընդգծված հսկողության իրականացումը, չափահաս և անչափահաս քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը։

Դատախազները պատասխանել են ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին: Տեղում անցկացվել է գործնական խորհրդատվություն, ինչը դրական է ընդունվել մասնակից կառույցների ներկայացուցիչների կողմից։

Բոլոր մասնակիցները ողջունել են Շիրակի մարզի դատախազության կողմից այս ոլորտի հանդեպ ծրագրային մոտեցում ցուցաբերելու կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով ամրապնդել համագործակցությունը դրա շրջանակում։

Անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նկատառումներից ելնելով՝ 2021 Շիրակի մարզի դատախազի կողմից 2 միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ Շիրակի մարզպետին, որով վերլուծվել է անչափահասների շրջանում հանցավորության նախականխման հանգամանքները, ինչպես նաև առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրենց պարտականությունների նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորելու, անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու, պետական և տեղական կառավարման մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Նույն նպատակով 5 միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ վեր հանելով անչափահասների հանցավորության դեմ տարվող պայքարում Ոստիկանության պրոֆիլակտիկ աշխատանքներում նախականխման միջոցառումների լիակատար անցկացման խնդիրները։ Միջնորդագիր է հասցեագրվել նաև ՀՀ ԿԳՍՄ նախարարին՝ ուսումնական հաստատությունում տեղի ունեցած հանցագործության կոնկրետ դեպքի ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու մասին:

Միջնորդագրերով առաջ են քաշվել նաև կոնկրետ դեպքերով իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար կամ իրավասու անձանց կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչի շրջանակներում 5 անձ անձ ենթարկվել է կարգապահական տույժերի: