Պապիկյանի դիրքերն ամուր են, նա ՊՆ-ում կաշկանդվածություն չունի բարձրաստիճան զինվորականներից. Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատգամավորներով այցելել են Սյունիք, եղել դիրքերում, ծանոթացել խնդիրներին․ «Հնարավոր է՝ մինչ հունվարի 1-ը կրկին այց ունենանք դիրքեր։ Այցելությունների մեծ մասը չի լուսաբանվում, քանի որ պարունակում են պետական գաղտնիքի տարրեր»։

Խոսելով դիրքերի կահավորումից՝ Խաչատրյանը նկատեց՝ կան խնդիրներ, որոնք լուծումների կարիք ունեն, և դրանց լուծումներ կտրվեն։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններին և կառավարման ձևին՝ պատգամավորն ընդգծեց, որ կադրային փոփոխություններ են պետք։

«Մենք անցել ենք պատերազմի միջով, պրակտիկ տեսել ենք՝ որտեղ կան խնդիրներ: Բանակում պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն, պետք է լինեն այնպիսի կադրեր, որոնք այսօրվան համահունչ են և կարող են այսօրվա պայմաններում բանակի ձևավորման մեջ լուրջ դերակատարում ունենալ»,- ասաց Խաչատրյանը:

Նա նաև հավելեց, որ հիմա Հայաստանն ունի նոր մարտահրավերներ, և այդ մարտահրավերների պայմաններում պետք է ունենալ նոր կադրեր, նոր մտածելակերպ:

«Հին մեթոդներով մենք երկար ժամանակ արդյունքների չենք հասնի, հետևաբար, կադրային փոփոխությունը շատ պահանջված է: Գեներալ կլինի, ավագ լեյտենանտ կլինի՝ որևէ նշանակություն չունի. պետք է ծառայության մեջ լինեն այն մարդիկ, որոնք ունեն բարեփոխումների տեսլականը: Ինչը, որ կար, մեզ բերեց արհավիրքի, ու պատերազմում տեսանք բավականին լուրջ խնդիրներ՝ սկսած զորահավաքային խնդիրներից, վերջացրած մարտերի կառավարման խնդիրներով»,- նկատեց պատգամավորը:

Խաչատրյանը նաև հավելեց, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիրքերն ամուր են, նա ՊՆ-ում կաշկանդվածություն չունի բարձրաստիճան զինվորականներից:

Մանրամասները՝ տեսանյութում: