Արցախի առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Լուրեր

10.02.2026 | 23:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.02.2026 | 23:43
250 դոլար մեկ տարվա համար վճարել եմ․ Փաշինյանը՝ հարվածային գործիքների դասերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:30
Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․Փաշինյանը՝ առաջիկա ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:24
Եկեղեցու ձևաչափով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով, ստուգում ենք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:13
Մենք ՌԴ-ի հետ չենք կռվելու, բայց միշտ գնալու ենք մեր շահերի հետևից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:04
Հեղաշրջման գործով Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի տնային կալանքը 4 ամսով երկարաձգվել է
10.02.2026 | 23:03
Պետք է լուծում գտնենք․ Փաշինյանը՝ ՀՀ տարածքում երկթագծերը նորոգելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 22:49
Եթե չլիներ խաղաղության միջավայրը, նա չէր վերադառնա․ Փաշինյանը՝ Վագիֆ Խաչատրյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 22:41
Աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն 99 տարի գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 22:27
Մեծ թվերի մասին խոսելով՝ Վենսը ցույց է տալիս ԱՄՆ մեծ քաղաքական կամքը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 22:13
Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
10.02.2026 | 21:58
ԱՄՆ-ը նախատեսում է Ադրբեջանին նոր նավակներ մատակարարել՝ տարածքային ջրերը պաշտպանելու համար
10.02.2026 | 21:45
ՀՀ-ն կարող է ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ դաշնակից դառնալ․ ԱՄՆ-ին ռեգիոնում հենակետեր են պետք, Իսրայելը խնդրահարույց է․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 21:36
2025 թվականին Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով. ՆԳ նախարար
10.02.2026 | 21:27
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Բոլորը

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ԱՀ առողջապահության նախկին նախարարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դժգոհ լինելով ԱՀ առողջապահության նախարարության կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ ու իր համոզմամբ աշխատանքից ազատելու հիմքեր, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու փոխարեն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 05.08.2020թ. ԱՀ առողջապահության նախարարության անունից ստորագրել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ ընկերություն) գործադիր տնօրենի հետ կնքված թիվ 349 առ 04.04.2019թ. աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ որպես գործատուի ներկայացուցիչ պետության անունից ստանձնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ չաշխատած ողջ ժամկետի համար գործադիր տնօրենի պաշտոնային դրույքաչափով սահմանված աշխատավարձի գումարը միանվագ վճարելու պարտավորություն, որի հետևանքով Արցախի Հանրապետությունից հօգուտ աշխատողի բռնագանձվել է ընդհանուր 5.591.357 դրամ գումար՝ այդ կերպ պետությանը պատճառելով էական գույքային վնաս: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։

Վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար ԱՀ առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում` ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեղադրանքով:

Նախաքննության ընթացքում ԱՀ պետական բյուջե է վերադարձվել պետությանը պատճառված վնասը՝ 5.591.357 դրամ գումարը:

Նկատի ունենալով, 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձանց առնչությամբ ԱՀ դատախազության կողմից որդեգրված միասնական և համընդհանուր քրեական քաղաքականությունը, հիմք ընդունելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների ակտիվ համակարգումը և անձնական մասնակցությունը, ներկայումս պետական ծառայության մեջ չգտնվելը, պետությանը պատճառված վնասը լրիվ վերականգնված լինելը և կատարած արարքի համար զղջալը, քրեական գործով հսկող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից որոշում է կայացվել ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: