Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան
Քաղաքականություն
27.12.2021 | 18:48Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան՝ հանդիպել է ՍԴ դատավորներին:
Կառավարության տեղեկացմամբ՝ քննարկմանը մասնակցել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՍԴ դատավորներ՝ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը:
Քննարկվել են ժողովրդավարական ինտիտուտների զարգացմանն ու ամրապնդամը վերաբերող հարցեր: