Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն սերտ կապեր ունի ԵՏՄ անդամների հետ՝ բացառությամբ Հայաստանի, և մտադիր է զարգացնել դրանք

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Պաշտոնական Բաքուն սերտ տնտեսական կապեր է պահպանում ԵՏՄ անդամ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, և մտադիր է զարգացնել այդ հարաբերությունները 2022 թվականին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ պետություններին, ապա Ադրբեջանը բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, ունի շատ զարգացած նորմատիվ-իրավական հարաբերություններ։ Դրանք հնարավորություն են տալիս զարգացնել տնտեսական կապերն ու շփումները բարձր մակարդակով։ Որպես հարաբերությունների զարգացման հաջող օրինակ՝ մենք տեսնում ենք առևտրաշրջանառության աճը, բացառությամբ՝ կորոնավիրուսի համավարակի շրջանի։ Կարծում ենք, որ 2022 թվականին կշարունակվի տնտեսական ցուցանիշների աճը»,- ասել է Բայրամովը։

Պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանը երկկողմ հիմքով հաջողությամբ զարգացնում է իր հարաբերությունները կազմակերպության բոլոր անդամների հետ։ Նա նշել է առանց վիզային ռեժիմի, ազատ առևտրի մասին համաձայնագրերի, Ադրբեջանի և ԵՏՄ երկրների միջև փոխադարձ ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրերի, ինչպես նաև մեծ թվով ոլորտային համաձայնագրերի առկայությունը, որոնք թույլ կտան հետագայում զարգացնել տնտեսական փոխգործակցությունը կողմերի միջև:

Նշենք, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵՏՄ դիտորդ պետություն:

«Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնություններից հետո, կարծում եմ՝ բոլորս այդպես ենք մտածում։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նախկինում ենք ասել, հնարավոր եմ համարում Ադրբեջանի հետ բանակցությունների անցկացումը, որ այն դառնա ԵՏՄ դիտորդ»,- ասել էր Նազարբաևը։

Էմմա Չոբանյան