Թեհրանը միջուկային գործարքից դուրս ոչ մի պահանջ չի ընդունի․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Իրանի իշխանությունները չեն ընդունի ոչ մի պայման, որը նախատեսված չէ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (JCPOA): Al Jazeera-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունը։

Որոշ բանակցողներ ձգտում են առաջ քաշել լրացուցիչ պահանջներ, ասել են Իրանի ԱԳՆ-ից՝ նշելով, որ Թեհրանը որևէ պարտավորություն չի ստանձնի այս գործարքի շրջանակից դուրս և հանդես է գալիս պատժամիջոցների ամբողջական վերացման օգտին։

«Մենք վճռական ենք Վիեննայում կայանալիք բանակցություններում ընդունելի արդյունքի հասնելու համար և չենք անտեսելու մեր շահերը։ Մենք կոչ ենք անում «եվրոպական եռյակի» երկրներին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) լուրջ միջոցներ ձեռնարկել՝ JCPOA-ին վերադառնալու համար»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։

Բացի այդ, Թեհրանը հաստատել է, որ դեմ չէ միջուկային օբյեկտներ միջազգային տեսուչների այցերին՝ պայմանով, որ պահպանվի գաղտնիությունը, ինչպես նաև խոստացել է վերադառնալ միջուկային ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորություններին՝ համաձայնագրին գործարքի բոլոր կողմերի վերադարձի դեպքում։

Տաթև Ֆռանգյան