ՀՀ պետական քաղաքականությունը սխալ ուղղությամբ է ընթանում․ կան պաշտոնյաներ՝ օրինականացնում են Ադրբեջանի խախտումները․ Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է 

-Պարո՛ն Թաթոյան, մեր զրույցը սկսենք Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում Արցախի մասով հնչեցված մտքերին Ձեր արձագանքից։ Դուք և Արցախի ՄԻՊ-ը համատեղ հայտարարությունում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խիստ վտանգավոր էիք որակել Արցախի հայերի կենսական իրավունքների համար, և որ վարչապետի գնահատականները խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությանը։ Ինչո՞ւ եք եկել այդպիսի գնահատականի, խոսքի ո՞ր հատվածն է այդ մտքին բերել։

-Չկա խոսքի մի հատված, որը կարող էր բերել մեզ այդ եզրահանգման։ Այդ ասուլիսը ծայրից ծայր ամբողջությամբ հակասում էր մարդու իրավունքների գաղափարին, հատկապես՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների ամենակենսական իրավունքներին՝ կյանքի, անվտանգ ապրելու, ազգային ինքնորոշման բնական իրավունքին։ Մենք ինչո՞ւ որոշեցինք այդ հայտարարությունն անել․ Արցախի ՄԻՊ-ի հետ քննարկեցինք և որոշեցինք համատեղ հանդես գալ, որովհետև այդ ասուլիսը վտանգներ է պարունակում ոչ միայն Արցախի մեր հայրենակիցների, այլև Հայաստանի բնակչության համար։ Այն հաստատում է քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ։ Իսկ դա ամրացնում է այն թեզերն ու կեղծիքները, որ մշտապես Ադրբեջանի իշխանություններն են տարել։ Ադրբեջանական իշխանություններն այդ հարցը միայնակ քննարկելով՝ Արցախը մեկուսացրել են արտաքին աշխարհից։ Նրանք քրեական գործեր հարուցելով, տարբեր եղանակներով միջազգային կառույցներին համոզելով՝ թույլ չեն տվել, խոչընդոտել են Արցախ այցելել, ով էլ այցելել է՝ լրագրողներ և այլն, քրեական հետապնդումներ են հարուցել անօրինական։

-Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ըստ Ձեզ, ինչպե՞ս են աջակցում այդ թեզերին։

-Հնչած գնահատականները հաշվի չեն առնում, որ ադրբեջական իշխանությունները շարունակում են հայատյացության և թշնամանքի պետական քաղաքականությունը։ Մեկուսացման և մարդու իրավունքների պաշտպանությունը խոչընդոտելու արդյունքն էր, որ պատերազմը դրսևորվեց այս աստիճան վայրագություններով և դաժանություններով։ Մարդու իրավունքների կոնցեպցիան առաջ չտանելու արդյունքում մենք չենք կարողանալու լիարժեք ներկայացնել այս ամենը նաև միջազգային հանրությանը։ Ադրբեջանական իշխանությունները նախաձեռնել են բացահայտ կեղծիքներով խաղաղասիրական նախաձեռնություններ։ Ես և պարոն Ստեփանյանը հատուկ նշել ենք, որ մեզ համար բացառիկ արժեք է խաղաղությունը, բայց այդ ամենը ընդամենը կեղծ խաղաղասիրության վրա է հիմնված և շղարշ է արտաքին աշխարհի համար՝ քողարկելու իրական նպատակները։

Մենք ինքներս կապել ենք մեր ձեռքերը, մարդու իրավունքների միջազգային երաշխիքները չեն օգտագործվում, ամեն ինչին ռազմաքաղաքական դիտանկյունից է նայվում, դրանով կորչում է ճկունությունը։ Չպետք է թույլ տանք, որ քաղաքականությունը, քաղաքական գործիչներն անտեսեն մարդու իրավունքները։ Այսօրվա ՀՀ պետական քաղաքականությունը սխալ ուղղությամբ է ընթանում, նկատի ունեմ նաև մեր ՀՀ-ի սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանվածության հարցը, անտեսված վիճակում են։ Քաղաքացու իրավունքի նկատմամբ անպատասխանատու են բոլոր այն պաշտոնյաները, որոնք ներքին դժգոհություններ առաջ չբերելու համար անում են հայտարարություններ, որոնք ցույց չեն տալիս Ադրբեջանի խախտումները, միջազգային հանրությունն էլ ճիշտ չի իմանում իրավիճակի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան