Էրդողանի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը մոտենում է ավարտին

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Ղարաբաղի ազատագրմամբ» նոր էջ է բացվել պատմության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Քալընը ԱՄՆ-ում է՝ մասնակցելու Մահմեդականների ամերիկյան համայնքի և Հյուսիսային Ամերիկայի իսլամական համայնքի կոնգրեսին։

Չիկագոյում Թուրքիայի հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպմանը նա, մասնավորապես, ԱՄՆ-ում հայկական լոբբիին մեղադրել է հակաթուրքական տրամադրությունների մեջ։

«Կովկասում հիմա իրականացվում է ընդհանրապես նոր գործընթաց, իսկ հիմքը, որի վրա հայկական Սփյուռքը կառուցել է իր էներգիան ու փաստարկները, կործանման եզրին է։ Այլ խոսքերով՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը մոտենում է ավարտին»,- ասել է Քալընը՝ նշելով, որ, իբր, «Ղարաբաղի ազատագրմամբ ու Ադրբեջանի կազմում նրա ինտեգրմամբ նոր էջ է բացվել պատմության մեջ»։

Քալընի խոսքով՝ ոչ մի այլ ակնկալիք չկա ոչ ոքի մոտ, Անկարան ու Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար։  Նա նաև ասել է, որ դրանից ամենամեծ օգուտը ստանալու է Հայաստանը։

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին, որը ելք չունի դեպի ծով, տնտեսապես թույլ է և գտնվում է Ռուսաստանի հովանու տակ, մեծ ներդրում կբերի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։

 

Էմմա Չոբանյան