Ադրբեջանը չի ցանկանում զորքերը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից․ Բաքուն Երևանին առաջարկում է դելիմիտացիա սկսել առանց նախապայմանների

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Բաքուն և Երևանը պետք է սկսեն հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան՝ առանց նախապայմանների։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր կայացած մամուլի ասուլիսում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Սահմանների որոշումն օրակարգում եղած ամենակարևոր հարցերից է։ Հայաստանն ու Ադրբեջանը անկախությունից ի վեր գրեթե 30 տարի նույնիսկ չեն էլ սկսել սահմանների դելիմիտացիան։ Բնական է, որ դա նորմալ երևույթ չէ, դա հնարավոր չէ ընդունել»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպման արդյունքներով փաստաթղթում առաջին անգամ արտացոլվել է այս գործընթացը եռակողմ ձևաչափով սկսելու անհրաժեշտության մասին։

«Նաև ցանկանում եմ նշել, որ թեև եռակողմ հայտարարությունների ձևաչափով արտացոլված չէ պաշտոնական փաստաթղթում, նման նախաձեռնություն հնչել է դեռ այս տարվա մայիսին, և ադրբեջանական կողմը պատասխանել է դրան՝ համաձայնություն տալով աշխատանքային խմբի ստեղծմանը։ Սակայն Հայաստանը մի շարք նախաձեռնություններ է առաջ քաշել, որոնք անընդունելի են Ադրբեջանի համար»,- ասել է Բայրամովը՝ հավելելով․ «Մենք գտնում ենք, որ այս գործընթացին  պետք է մոտենալ առանց նախապայմանների, քանի որ եթե մենք սկսենք առաջադրել մեր սեփական պայմանները, հանձնաժողովի ստեղծման գործընթացը կարող է ձգձգվել և դառնալ անվերջ։ Մենք ենթադրում ենք, որ բարդ գործընթացի մեկնարկն արդեն իսկ դրական ուղերձ է»։

Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան։

Հավելենք, որ Բայրամովի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրականում չի ցանկանում Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա իրականացնել՝ հրաժարվելով իր զորքերը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից, որտեղ ադրբեջանցիները գտնվում են մայիսի 12-ից։

ՀՀ իշխանությունները տարբեր մակարդակով ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին բազմիցս են հայտարարել։ Ի դեպ, այս մասին ասվում է նաև Բրյուսելում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման  արդյունքներով եվրոպական կողմի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան