Բաքուն ակնկալում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել 2022 թվականին

Լուրեր

11.02.2026 | 14:35
Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը գրազ է առաջարկել հայ մարտիկին
11.02.2026 | 14:27
ՌԴ-ն հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով. Կոպիրկին
11.02.2026 | 14:22
8,5 մլն դրամ`«Վարչաբենդ»-ի համերգի համար. գումարը հատկացվել է ՔՊ բյուջեից
11.02.2026 | 14:20
Հայաստանն առաջին անգամ կընդունի UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար
11.02.2026 | 14:13
Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապին
11.02.2026 | 14:05
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
11.02.2026 | 13:56
Մենք դեմ ենք սահմանադրական կարգի բռնի տապալմանը, բայց օրենքը պետք է հստակ լինի․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:48
Ի՞նչ է նշանակում անհուսալի են. ԱՆ նախարարը` լաբորատորիաների աշխատանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:41
Օրենքի ընդունումից հետո «Կնքահայր» ֆիլմը չպիտի՞ հեռարձակվի․ Մինասյանը՝ ԲՏԱ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:39
«Քֆուր կդնես վրեն»․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել Վաղարշապատի ընտրությունների հետ կապված
11.02.2026 | 13:38
Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:31
«Ինտեր Մայամին» հետևում է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին
11.02.2026 | 13:23
Անվճար ոչինչ չի լինում. Ավանեսյանը` ապահովագրության շրջանակում պալատների վճարների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:20
Զելենսկիի գրասենյակն արձագանքել է Ուկրաինայում ընտրությունների և հանրաքվեի հայտարարման մասին լուրերին
11.02.2026 | 13:15
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել է Վենսին Բաքու այցից առաջ
Բոլորը

Ադրբեջանն ակնկալում է Եվրամիության (ԵՄ) հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել 2022 թվականին։ Այս մասին երկուշաբթի տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայում նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, դրանք ընթանում են չորս փաթեթ հարցերի շուրջ՝ քաղաքականություն, անվտանգություն, առևտուր և տնտեսություն: Ներկայում առևտրատնտեսական բլոկի որոշ հարցեր մնում են չհամակարգված, սակայն ինտենսիվ երկխոսություն է ընթանում։ Աշխատանքը հնարավոր կլինի ավարտել 2022 թվականին»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

2016 թվականի նոյեմբերին ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին ու արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին հանձնարարել է Եվրամիության և նրա անդամ երկրների անունից բանակցություններ վարել Ադրբեջանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ: Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996 թվականի Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Այն նախատեսում է Ադրբեջանի օրենսդրության մոտարկում միջազգային և առևտրային կարևորագույն նորմերին և ԵՄ չափանիշներին։

Տաթև Ֆռանգյան