Իսրայելը ցանկանում է նոր բնակավայրեր կառուցել Սիրիայից գրավված Գոլանի բարձունքներում

Լուրեր

19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:34
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի իշխանությունները հաստատել են Գոլանի բարձունքներում վերաբնակիչների թվի ավելացման ծրագիրը, որոնք ՄԱԿ-ը համարում է «սիրիական օկուպացված հողեր»։

Նախատեսվում է մոտ 1 միլիարդ շեքել (ավելի քան 300 մլն դոլար) ներդնել նոր բնակավայրերի կառուցման համար։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է կրկնապատկել հրեա վերաբնակիչների թիվը Գոլանում՝ հասցնելով 50 հազարի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի Կունեյտրա նահանգի կազմում։ Այս տարածքի արևմտյան մասը գրավվել է Իսրայելի կողմից 1967 թվականի հունիսի վեցօրյա պատերազմի ժամանակ։ 1981 թվականին Իսրայելի Կնեսեթն ընդունել է Գոլանի բարձունքների մասին օրենք, որով Իսրայելի ինքնիշխանությունն է հռչակվել օկուպացված տարածքների նկատմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ճանաչել այս որոշումը։

Տաթև Ֆռանգյան