ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատրաստվել COVID-19-ից հետո հաջորդ համաճարակին

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

COVID-19-ի համաճարակը մարդկության համար վերջինը չէ, անհրաժեշտ է պատրաստվել հաջորդին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թվիթերում գրառմամբ։

Դեկտեմբերի 27-ին աշխարհում նշվում է հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրը։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն այն հռչակել է 2020 թվականի նոյեմբերին։

«COVID-19-ը չի լինի վերջին համաճարակը, որին կբախվի մարդկությունը: Մինչ մենք պայքարում ենք այս առողջապահական ճգնաժամի դեմ, մենք պետք է պատրաստվենք հաջորդին: Հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրը եկեք ուշադրություն դարձնենք այս խնդրին և առանձնացնենք դրա համար պահանջվող ներդրումները»,- գրել է Գուտերեշը։

Համաճարակը լայնածավալ էպիդեմիա է, որը կարող է ազդել մի ամբողջ երկրի, մի քանի հարևան երկրների և մայրցամաքների վրա: Դրան բնորոշ են վարակման դեպքերի շատ մեծ թիվը (մինչև մի քանի միլիոն մարդ), իսկ տևողությունը կարող է մեկ տարուց մինչև տասնյակ տարիներ լինել։

Առավել կործանարար հետևանքներով որոշ համաճարակներ ստացել են հատուկ անվանումներ. օրինակ՝ «Հուստինիանոսի ժանտախտ» (6-րդ դար, Հուստինիանոս I կայսրի օրոք), 14-րդ դարում ժանտախտի համաճարակը՝ «սև մահ», 20-րդ դարում գրիպի համաճարակը՝ «իսպանկա»։

Տաթև Ֆռանգյան