Ճապոնիայի հարավում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հարավում գտնվող Միյակո կղզու մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա: Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը։
Օջախը գտնվել է Արևելաչինական ծովի ջրատարածքում, 40 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Օկինավա պրեֆեկտուրայի կղզիներում, այդ թվում ՝ նրա վարչական կենտրոնում ՝ Նախա քաղաքում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: