Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք
Դեկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք: Կատարվել է 5650 թեստավորում: Ունենք 282 առողջացած, մահվան 1 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344481 դեպք, որոնցից 330593-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7943 մահվան դեպք է արձանագրվել: