Պուտինի սպառնալիքների միակ ազդեցությունը ՆԱՏՕ-ի ժողովրդականության աճն է Ուկրաինայում․ Անդրեյ Իանիտսկի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուկրաինացիների մեծ մասը վաղուց է հասկացել թե՛ Պուտինին, թե՛ Ռուսաստանին. մենք չենք վախենում նրա վերջնագրերից։ Factor.am-ի հետ զրույցում ասաց ծնունդով Ղրիմից ուկրաինացի տնտեսական մեկնաբան Անդրեյ Իանիտսկին՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին և դրա ժամանակ Ուկրաինայի վերաբերյալ արված հայտարարություններին։

«Ռուսաստանը 2014 թվականին հարձակվեց Ուկրաինայի վրա և գրավեց նրա տարածքի մի մասը։ Մնացածն արդեն այնքան էլ կարևոր չէ։ Նրա խոսքերն ուղղված են ներքին լսարանին։ Ուկրաինացիների մեծ մասը վաղուց է հասկացել թե՛ Պուտինին, թե՛ Ռուսաստանին։ Մենք չենք վախենում նրա վերջնագրերից և ապրում ենք մեր կյանքով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամա ամփոփչ ասուլիսում պարզաբանել էր, թե ինչից կախված կլինեն իրենց գործողություններն Ուկրաինայում։

«Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն երկրի անվտանգության երաշխիքներից այսօր և պատմական հեռանկարում, այլ ոչ թե այդ երաշխիքների շուրջ բանակցությունների առաջընթացից»,- ասել էր Պուտինը՝ պատասխանելով Ռուսաստանի անվտանգության երաշխիքների և այլ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի վրա «հարձակվելու կամ չհարձակվելու» երաշխիքների մասին հարցին։

Անդրեյ Իանիտսկիի խոսքով՝ իրենք փորձում են հզորացնել իրենց երկիրը՝ տնտեսությունը, տեղեկատվական անվտանգությունը, պաշտպանական ուժերը։

«Պուտինի սպառնալիքների միակ ազդեցությունը ՆԱՏՕ-ի ժողովրդականության աճն է Ուկրաինայում՝ որպես ինքնապաշտպանության մեխանիզմ»,- ասաց նա։

Նա նաև նկատեց, որ չկա պատրանք, որ Ռուսաստանի հարձակման դեպքում Արևմուտքն իրենց փոխարեն կպայքարի Ուկրաինայի համար։ «Առավելագույն հնարավոր օգնությունը հետախուզական տեղեկատվությունը, զենքերի և զինամթերքի մատակարարումն է լինելու»,-եզրափակեց իր խոսքը նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան