«Մեր երկրին տեր է պետք»․ ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Գալուստ Սահակյանն այն քչերից է եղել, որը երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում կարիք չի ունեցել համոզելու Սերժ Սարգսյանին, որ հենց նա պիտի լինի Հայաստանի վարչապետը։ «Համոզելու կարիք կլիներ էն դեպքում, որ որոշակի քննարկումներ լինեին, և էդ քննարկումների ընթացքում որոշակի մտքեր արթնանային»,- ասում է ԱԺ նախկին նախագահը։ «Նոր բան ասելու կարիք չկար»,- ակնարկում է նա։

Վարչապետի նրա թեկնածուն տեղյակ է Հայաստանի բոլոր խնդիրներից։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ երեկվա նիստում Սերժ Սարգսյանին տեղեկացրե՞լ են նրա օրոք 400 հազարի հասնող արտագաղթի, աղքատության և մի քանի անգամ աճած արտաքին պարտքի մասին։ «Էս երեկվա նիստի ժամանակ չի եղել,- կոնկրետացնում է պարոն Սահակյանը,- բայց էդ ցուցանիշը վերագրել Սերժ Սարգսյանի գործունեությանը, ես դրան համաձայն չեմ»։

Որպես ներքին կյանքում Սերժ Սարգսյանի ձեռքբերում Գալուստ Սահակյանը առանձնացնում է սպորտում և երաժշտության բնագավառում մեր նվաճումները, նաև այն, որ բանկերում մեր քաղաքացիներն ունեն տրիլիոն դրամներ։ Այդ ամենի մասին ժողովրդին տեղյակ կպահեն հենց պաշտոնապես առաջադրեն Սերժ Սարգսյանին։ «Երբեք մի մտածեք, որ հանրապետության եղած կամ չեղած գործերով ինչ-որ մեկ անձը կկարողանա պատասխան տալ։ Խնդիրը դրանում չէ, թե ինչ հարցեր կարելի է լուծել, որ չի լուծվել։ Խնդիրը նրանում է, թե մենք ունե՞նք որևէ մոտեցում անձի նկատմամբ, որը կկարողանա հետագայում լուծել այն խնդիրները, որոնք անհրաժեշտ են մեր պետությանը։ Այդ տեսակետից մենք առաջարկել ենք Սերժ Սարգսյանին»,- մանրամասնում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Պարոն Սահակյանն ավելի հեռու է գնում՝ վարչապետ շատերը կարող են դառնալ, Սերժ Սարգսյանն ընդունակ է ավելի մեծ գործերի, նա պետք է լինի մեր երկրի տերը։ «Մեր երկրին տեր է անհրաժեշտ,- պնդում է Հայաստանի ամենատևական խորհրդարանականը,- իսկ մեր ժողովուրդը տիրոջ անունը չի տալիս։ Եթե վարչապետ ենք առաջարկում Սերժ Սարգսյանին, բնականաբար նրան եմ տեսնում։ Երբ ես ասում եմ տեր, չի նշանակում դա էնպիսի մի պաշտոն է, որ ինչ ուզենա, կկարողանա անի, ես ասում եմ՝ տեր լինի, այսինքն՝ մարդ լինի, որ տերություն անի բոլոր գործերին»։

Մարգարիտ Եսայանը չի մասնակցել Գործադիր մարմնի նիստին։ Սակայն Հանրապետականի խորհրդի նիստին կմասնակցի, այնքան ուրախ է, որ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը, որը լուծելու է այն խնդիրները, որոնք չի լուծել։ Սակայն գուցե տիկին Եսայա՞նը Սերժ Սարգսյանին տեղյակ պահի, թե վերջինիս նախագահության օրոք քանի մարդ է արտագաղթել Հայաստանից, ինչքան է աճել արտաքին պարտքն ու աղքատությունը։ «Կարծում եմ, և կարիք կա, և դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ թվերին տիրապետում է Սերժ Սարգսյանը, ինքը տեղեկացված է»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Նաև այդ պատճառով է, ըստ տիկին Եսայանի, Սերժ Սարգսյանը համաձայնվել դառնալ վարչապետ։ Սակայն վերջին տասը տարին բավարար չէ՞ր, որպեսզի Սերժ Սարգսյանը լուծեր այն խնդիրները, որոնք միայն ավելացան։ «30 տարին էլ բավարար չէ»,- հայտարարում է հանրապետական պատգամավորը։

«Մենք եկանք, այստեղ այս կետին հասանք 30 տարի հետո Սովետ միության քանդված իրավիճակից, մենք նոր-նոր սովորեցինք ինքնուրույն աշխատել, ինքնուրույն պետություն ղեկավարել, մեր վզին մնացել է արցախյան խնդիրը»,- ամփոփում է նա։

Ի դեպ, անդրադառնալով «Մերժիր Սերժին» շարժման մտադրությանը՝ ապրիլի 17-ին արգելափակել հանրապետական պատգամավորների տները վարչապետի թեկնածուի քվեարկությունը տապալելու համար, տիկին Եսայանն ասում է, որ դա իրենց հանդեպ բռնի ուժի կիրառում է։

Մհեր Արշակյան