Սոճիներ էին ապօրինի հատել. Տաշիրի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Տաշիրի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնում ապօրինի ծառեր են հատում․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Պահաբաժին մեկնած ոստիկանները անտառի սկզբնամասում հայտնաբերեցին 12 խմ փայտանյութով բարձված բեռնատար և Տաշիր համայնքում բնակվող երեք տղամարդու, որոնք սոճիներ էին բենզասղոցով ապօրինի հատել ու բարձել բեռնատարը։ Նրանք փայտանյութի օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել և, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին:

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: