ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել․փաստաբան

Լուրեր

05.06.2026 | 12:43
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
Բոլորը

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև: 

Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանն ու ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականի։ 

Ռոզա Վարդանյան