Ավելի քան 140 զոհ, 332 000 տարհանված․ Ֆիլիպիններում Rai թայֆունի հետևանքները
Ֆիլիպիններում Rai թայֆունի զոհերի թիվը հասել է 140-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 75 զոհի մասին։
Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային խորհրդի (NDRRMC) տվյալների համաձայն ՝ թայֆունի պատճառով ավելի քան 332 հազար մարդ է տարհանվել։