Ռեկորդային ծավալով գյուղմթերքի արտահանում ունենք. Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
Բոլորը

Կառավարության որոշմամբ 8 մլրդ դրամ կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին միջոցառման համար հատկացնում են 2 մլրդ 146 մլն դրամ։ Այս ծրագրով 1052 ընկերության օգնել են ստանլն 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր, որոնք ուղղված են եղել հումքի, սարքավորումների ձեռքբերմանը»,- Կառավարության նիստում այս մասին նշեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի այս ծրագիրը կօգնի ամբողջությամբ իրականացնել իրենց նախանշած տնտեսական աճը։

«Ֆինանսական միջոցներ կտրամադրվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի։ Ծրագրով այս տարվա ընթացքում գյուղացիներին 456 գյուղատնտեսական տեխնիկայով են ապահովել, որի համար հատկացվել է 2.7 մլրդ դրամի ֆինանսավորում։ Հետաքրքիր է ագրոպարենային ոլորտի սարքավորումների, ֆինանսական լիզինգի ծրագիրը։ Այստեղ այս տարվա ընթացքում կարողացել ենք ներարկել 8.6 մլրդ դրամ և 160 շահառու եղել է այս ծրագրի մասնակից»,- նշեց Քերոբյանը:

էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ 22 756 ֆերմերային տնտեսություն ստացել է 45 մլդր դրամի գյուղատնտեսական արտոնյալ վարկ, որոնք օգտագործել են գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար։ Ֆինանսավորել են մոտ 700 հա ինտենսիվ այգի և նոր, ավելի բարձր արտադրողականությամբ խաղողի այգիներ:

Մանրամասները՝ տեսանյութում: