Մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Շոստակովիչի ստեղծագործությունների ներկայացմամբ մեկնարկել է Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը, որը կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

«Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Շոստակովիչի Դաշնամուրի թիվ 1 և թիվ 2 կոնցերտները։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը կատարեց կոմպոզիտորի Թիվ 12 սիմֆոնիան։ Հետագա համերգները նվիրված կլինեն Պրոկոֆևի և Խաչատրյանի ստեղծագործություններին։

Ալեքսանդր Ռոմանովսկին բազմիցս է հանդես եկել հայկական բեմում՝ հայ երաժշտասերներին ներկայանալով կատարողական բարձր վարպետությամբ։ Ինքը՝ դաշնակահարը, շեշտում է, որ յուրաքանչյուր երաժշտի համար շատ կարևոր են շփումները, համագործակցությունը տաղանդավոր մարդկանց, համախոհների հետ։ Այս համատեքստում նա գնահատում է համագործակցությունը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և նրա երաժիշտների հետ։ «Այդ շփումները շատ արժեքավոր են ինձ համար, ինչը նաև ոգեշնչում է։ Ամեն անգամ մեծ հետաքրքրությամբ եմ այցելում Հայաստան։ Շոստակովիչի 1-ին և 2-րդ կոնցերտները ես դեռ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ չեմ կատարել, այնպես որ՝ հետաքրքրությամբ եմ սպասում մեր ելույթին, և կարծում եմ՝ երաժշտասերները նույնպես հետաքրքրությամբ կընդունեն այն»,- ասաց Ռոմանովսկին։ Նա նաև նշեց, որ հայ կոմպոզիտորներից կատարել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, հույս ունի, որ կանդրադառնա նաև այլ հեղինակների գործերին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ Հայաստանում չէինք կարող չունենալ Խաչատրյանի անունը կրող փառատոն. «Ես հպարտ եմ, որ մեր նվագախումբն այն ստեղծեց։ Միջազգային հաջողությունները ցույց են տալիս, որ իսկապես լավ աշխատանք ենք կատարել։ Այս տարիների ընթացքում ներկայացված ծրագրերն ու ճանաչված արտիստների մասնակցությունը Խաչատրյանի անվան փառատոնին խոսում է այս կարևոր միջոցառման հեղինակության մասին»։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին և նվիրված կլինի Սերգեյ Պրոկոֆևի արվեստին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար Վալենտինա Լիսիցան»,- ասված է հաղորդագրությունում։