Արթուր Վանեցյանն ԱԱԾ էր հրավիրվել որպես վկա․ մամուլի քարտուղար

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանն այսօր Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ Վանեցյանը նախկին աշխատավայր էր հրավիրվել որպես վկա․

«Այն քրեական գործը, որի շրջանակներում ԱԱԾ էր հրավիրվել Արթուր Վանեցյանը, որևէ առնչություն չունի նախկինում նրան առաջադրված մեղադրանքների հետ։ Այս անգամ նա վկայի կարգավիճակում էր և արդեն դուրս է եկել հարցաքննությունից»,- նշեց Հակոբյանը։

Թե որ քրեական գործով էր Վանեցյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում՝ Հակոբյանը չմանրամասնեց։ Factor.am-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ ԱԱԾ մամուլի ծառայությունից, սակայն, ինչպես միշտ, մեր զանգերն անպատասխան մնացին։

Ռոզա Վարդանյան